Ինչպիսին է սկանդալային «Պուտինի պալատը» ներսից. «Ռոսիա 1»-ի ռեպորտաժը

Լուրեր

11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
Բոլորը

«Ռոսիա 1» հեռուստաալիքը ռեպորտաժ է նկարահանել Գելենջիկում գտնվող այն առանձնատան մասին, որը ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին իր հայտնի հետաքննության ժամանակ «Պուտինի պալատ» էր կոչել. գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Հեռուսատաալիքի ռեպորտաժում նշվում է, որ առանձնատունն իրականում անավարտ հյուրանոց է: «Պալատում» միայն բետոնե մերկ պատեր են: Եվ նույնիսկ ակնարկ չկա, թե ինչ էր ցուցադրվում այն ֆիլմում (նկատի ունի Նավալնու  ֆիլմը- խմբ.)», – ասվում է լրագրող Ալեքսանդր Ռոգատկինի նկարահանած սյուժեի հենց սկզբում: Նա պնդում է, որ նկարահանող խմբին թույլատրել են ներս մտնել սեփականատիրոջ թույլտվությամբ, սակայն նա խնդրել է անունը չհրապարակել:

«Ռոսիա 1» ռեպորտաժում ներկայացված են առանձին ​​աշխատանքներ ու շինարարներից մեկի կարճ մեկնաբանությունը, որն ասում է, որ սա «հյուրանոց է` սենյակներով, ընդհանուր տարածքներով, լողավազանով»:

Հիշեցնենք, որ Նավալնիի «Պալատ Պուտինի համար» ֆիլմում ասվում է, որ նստավայրն ամբողջությամբ պատրաստ էր, սակայն հետո ստիպված են եղել այն վերակառուցել՝ նախագծի սխալի պատճառով: «Որոշեցին վերափոխել ամեն ինչ: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ. մերկացրին պատերը, հանեցին մարմարը, հանեցին արժեքավոր ամեն ինչ, բառացիորեն միլիարդներ նետեցին աղբի կույտը և սկսեցին նորից», – նշվում է Նավալու հետաքննությունում:

Նշենք նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Գելենջիկում իր պալատի մասին լուրերով փորձում են «լվանալ ռուսների ուղեղները», և որ այն իրեն չի պատկանում. «Այն, ինչ հիշատակվում է այդ ֆիլմում, երբեք չի պատկանել ինձ կամ իմ հարազատներին, դա սուտ է»: