Բայդենը չի թաքցրել իր մտահոգությունները․ նոր մանրամասներ Պուտին-Բայդեն հեռախոսազրույցի մասին

Լուրեր

01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
Բոլորը

Հինգշաբթի երեկոյան նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած առաջին հեռախոսազրույցի վերաբերյալ։ Կրեմլն ու Սպիտակ տունը դրա բովանդակության մասին չափազանց տարբեր տեղեկություններ են հայտնել։ Եթե ռուսական կողմը պատմել է «գործնական ու անկեղծ բնույթի» զրույցի մասին, ապա ամերիկյան կողմը հայտնել է սուր հարցերի, այդ թվում և Նավալնիի թունավորման ու Ուկրաինայի ինքնիշխանությանն առնչվող հարցերի քննարկմանն  մասին, գրում է BBC News-ի ռուսական ծառայությունը։

Սպիտակ տան մամլո քարտուղար  Փսակին հայտարարել է, որ Բայդենը «չի զսպել իրեն, երբ  իր մտահոգությունն է հայտնել Ալեքսեյ Նավալնիի և ցուցարարների նկատմամբ վերաբերմունքի մասին»: «Ցանկանում եմ ասել, որ Բայդենն այդ հեռախոսազրույցի ժամանակ ուներ հստակ նպատակներ, որոնց նա ցանկանում էր հասնել։ Նա երբեք զուսպ չի եղել նախագահ Պուտինի կամ ռուսական կառավարության գործողությունների վերաբերյալ իր մտահոգություննների հարցում»,- ասել է Փսակին։

Այնուամենայնիվ, չնայած զգայուն թեմաների քննարկմանը, Բայդենն ու Պուտինը զրույցի ընթացքում համաձայնություն են ձեռք բերել Ռազմավարական հարձակողական զենքի սահմանափակման մասին պայմանագրի (СНВ-III)  երկարացման վերաբերյալ՝ մինչև 2026 թվականի փետրվարի 5-ը։