Ադրբեջանի ՊՆ-ն հաստատեց՝ Սադիկովը Գլխավոր շտաբի պետը չէ․ ո՞վ կփոխարինի նրան

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովն այլևս չի զբաղեցնում այդ պաշտոնը։ Ադրբեջանական «ԱՊԱ»-ն հարցում է ուղարկել երկրի Պաշտպանության նախարարություն այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում սկսեցին ակտիվ տեղեկություններ տարածվել, որ Նաջմեդդին Սադիկովը առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի և Մոսկվայում սրտի բաց վիրահատության է ենթարկվել։ Նախարարությունից պատասխանել են, որ Սադիկովը ներկայում զինվորական ծառայության մեջ չէ։
«Սադիկովը, որն ավելի վաղ զբաղեցնում էր Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, ներկայում զինվորական ծառայության մեջ չէ»,- ասվում է գործակալությանը հասցեագրված պատասխանում։

Հիշեցնենք, որ դեռ Արցախյան այս պատերազմի ընթացքում սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում ակտիվորեն քննարկվում էր, որ Նաջմեդդին Սադիկովը հեռացվել է պաշտոնից, նույնիսկ ձերբակալման մասին տեղեկություններ տարածվեցին։ Ռազմական գործողությունների ակտիվ փուլում էլ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքից ամբողջովին հեռացվել էր Սադիկովի մասին տեղեկությունը։ Բացի այդ՝ նա ներկա չէր դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած ռազմական շքերթին։

Նրա հեռացման մասին խոսակցությունները սկսեցին ավելի ակտիվորեն քննարկվել, երբ դեկտեմբերի 12-ին պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով իր զբաղեցրած պաշտոնից ազատվեց ՊՆ ներքին անվտանգության վարչության պետ, Սադիկովի զարմիկ Ռամիլ Ասկերովը։

Նաջմեդդին Սադիկովը Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնում էր 1993 թվականից։

Նշենք, որ տարածված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի նոր պետը լինելու է Նախիջևանի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուստսաֆաևը։ Ի դեպ, Մուստաֆաևը դեկտեմբերի 23-ին Թուրքիայում հանդիպել էր այդ երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։ Այս հանդիպմանը մասնակցել էր նաև Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը։
Էմմա Չոբանյան