Ժապարովը պաշտոնապես ստանձնեց Ղրղզստանի ղեկավարի պաշտոնը

Լուրեր

02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:19
ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
02.11.2026 | 13:15
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:10
Ալինա Չարաևան մեծ առաջընթաց է գրանցել WTA-ի դասակարգման աղյուսակում
02.11.2026 | 13:00
Խորհուրդը պատրաստ չէ Սահմանադրության տեքստի համար պատասխանատվություն կրել, ԱՆ-ի կողմից կհրապարակվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
02.11.2026 | 12:26
Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Սադիր Ժապարովը պաշտոնապես ստանձնել է Ղրղզստանի ղեկավարի պաշտոնը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։ Երդմնակալության արարողությանը նա խոստացել է աշխատել հանուն ժողովրդի բարօրության, ապա համբուրել է երկրի դրոշը:

Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Նուրժան Շայլդաբեկովան Ժապարովին է հանձնել պետական ​​խորհրդանիշները ՝ կրծքազարդը և նախագահական շտանդարտը:

Ղրղզստանում արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվել էին հունվարի 10-ին: Մասնակցության ցուցանիշը ցածր է եղել. ընտրողների ընդհանուր թվի 40% -ից պակաս մարդիկ են գնացել ընտրատեղամասեր: Դրանցից 79,2% -ը քվեարկել է Ժապարովի օգտին:

Հենց այդ նույն օրը կայացել է նաև երկրի կառավարման ձևի վերաբերյալ հանրաքվե։ Նախագահական համակարգի ամրապնդման օգտին քվեարկել է 1,1 միլիոն քաղաքացի, իսկ խորհրդարանական հանարպետության օգտին՝ 152 հազար, 62 հազար մարդ դեմ է հանդես եկել ղեկավարման բոլոր ձևերին։

 

Տաթև Ֆռանգյան