Առաջընթաց Հայաստանում՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում. Transparency International 2020 զեկույց

Լուրեր

17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
Բոլորը

Transparency International կազմակերպությունը հրապարակել է այս տարվա իր տարեկան զեկույցը 180 երկրների շրջանում կոռուպցիայի մակարդակի մասին: Հայաստանը արձանագրել է առաջընթաց` 2019 թ.-ի հետ համեմատ. գրում է VOA-ն:

Անցած տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը 7 միավորով բարելավել է իր դիրքերը կոռուպցիայի դեմ պայքարի ինդեքսում: Դրա մասին է վկայում Transparency International միջազգային հակակակոռուպցիոն կազմակերպության այս տարվա զեկույցը, ըստ որի՝ 180 երկրների շարքում Հայաստանը, 49 միավորով զբաղեցնում է 60-րդ տեղը, 2019 ին Հայաստանը 42 միավորով 77-րդ տեղում էր: Սա վերջին 8 տարիների ընթացքում Հայաստանի լավագույն ցուցանիշն է Transparency International-ի սանդղակում:

Հակակոռուպցիոն ինդեքսն անդրադառնում է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում 180 երկրներում և տարածքներում արձանագրած միտումներին: Կազմակերպությունը կենտրոնանում է պետական համակարգում կոռուպցիայի դրսևորումների մակարդակին:

2020 թ. զեկույցը, ի տարբերություն նախորդ տարիների, հաշվի է առնում կառավարության արձագանքը COVID-19-ի համավարակին և դրա ազդեցությունը կոռուպցիայի մակարդակի վրա՝ հաշվի առնելով առողջապահության ոլորտում կատարված ներդրումները և համաճարակի ընթացքում ժողովրդավարական նորմերի և հաստատությունների թուլացման աստիճանը:

«COVID-19- ը միայն առողջապահական և տնտեսական ճգնաժամ չէ: Դա կոռուպցիոն ճգնաժամ է, որը ներկայումս չի հաջողվում կառավարել», – նշում է կազմակերպության ղեկավար Դելիա Ֆերեյրա Ռուբիոն՝ ընդգծելով, որ անցած տարին փորձություն էր երկրների համար: Ըստ Ռուբիոյի, այն պետությունները, որոնց մոտ առկա է կոռուպցիայի ավելի բարձր մակարդակ, ավելի դժվարությամբ են հաղթահարել համավարակի հետ կապված ճգնաժամը: Դրա հետ մեկտեղ, սակայն, նա զգուշացնում է, որ կոռոպցիայի դեմ պայքարում ավանդաբար լավ ցուցանիշներ ունեցող երկրները ևս պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն:

Ըստ Transparency International-ի՝ Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի առաջատար դիրքերում են Վրաստանը, Հայաստանն ու Բելառուսը: Վրաստանը 56 միավորով զբաղեցնում է 45-րդ տեղը՝ անցած տարվա 44-րդ տեղի փոխարեն: Իր հերթին Բելառուսը հակակոռուպցիոն սանդղակում բարելավել է իր դիրքերը՝ 63-66-րդ տեղ:

Հայաստանի հարևաններից Թուրքիան անցած տարվա հետ համեմատած արձանագրել է մեկ միավորի առաջընթաց՝ ընդհանուր երկրների սանդղակում 91-րդ տեղից տեղափոխվելով 86-րդ տեղ: Իր հերթին Հայաստանի մյուս հարևան Ադրբեջանը շարունակում է զգալիորեն հետ մնալ տարածաշրջանի այլ երկրների մեծ մասից: Անցած տարվա համեմատ՝ երկիրն արձանագրել է հետընթաց՝ 126 -րդ տեղից տեղափոխվելով 129-րդ տեղ:

Կոռուպցիայի տեսանկյունից վատագույն ցուցանիշն այս տարածաշրջանում ունի Իրանը, որը նահանջել է 149-րդ տեղ՝ անցած զեկույցում 146-րդ տեղի փոխարեն: Իսկ տարածաշրջանի մեկ այլ տերություն Ռուսաստանն այս տարում կառուպցիայի դեմ պայքարի առումով արձանագրել դրական միտում: Անցած տարվա 137-րդ տեղի փոխարեն այն առաջ է անցել՝զբաղեցնելով 129-րդ տեղը:

Ըստ Transparency International-ի՝ հակակոռուպցիոն սանդղակի առաջին տեղում են Դանիան և Նոր Զելանդիան 88 միավորներով: Այս առումով վատագույն ցուցանիշն ունեն Սիրիան, Սոմալին և Հարավային Սուդանը, որոնք վերջին տեղերում են համապատասխանաբար 14, 12 և 12 միավորներով:

Կոռուպցիայի տեսանկյունից անցած տարի նահանջ է արձանագրել նաև Միացյալ Նահանգները: Այս տարվա ԱՄՆ-ի ցուցանիշն ամենավատն է 2012 թվականից ի վեր՝ իջնելով մինչև 67 միավոր: ԱՄՆ նահանջ է արձանագրել 2 միավորով՝ 2019 թ. դրությամբ 23-րդ տեղից տեղափոխվելով 25-րդ տեղ: Ի հավելում ենթադրյալ շահերի բախմանը և պաշտոնի չարաշահման դեպքերի, Transparency International-ը մատնանշում է COVID-19-ի օգնության փաթեթի վերահսկողության ոչ պատշաճ մակարդակը, որը լուրջ մտահոգություն է առաջացրել ժողովրդավարական նորմերի և հաշվետու կառավարության խթանման հարցում: