Կինը երկաթե ձողով խփել է տղամարդու գլխին. տղամարդը մահացել է, կինը՝ ձերբակալվել

Լուրեր

03.05.2024 | 17:11
Գավառի մանկատան այգում գարեջրատուն է եղել․ համոզում էին՝ մանկական սրճարան է․ Վարդապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 17:00
ՌԴ-ն մայիսի վերջին կամ հունիսի սկիզբին նոր հարձակման է պատրաստվում Ուկրաինայի հյուսիս-արևելքում
03.05.2024 | 16:49
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
03.05.2024 | 16:38
Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի հարցաթերթերի միջոցով՝ գնահատմամբ
03.05.2024 | 16:27
Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա
03.05.2024 | 16:18
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ․ դատախազ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 16:07
ՀՀ գլխավոր դատախազի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.05.2024 | 16:07
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն Իրանում է․ քննարկվել է տարածաշրջանում իրավիճակը
03.05.2024 | 15:55
44-օրյայի ընթացքում պաշտոնյաների կանայք առևտուր էին անում որոշակի քաղաքներում, տհաճ է․ Գլխավոր դատախազ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 15:51
Բլինքենն ուշադիր հետևում է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին․ Միլլեր
03.05.2024 | 15:42
Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 15:33
Կոբախիձեն ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է Վրաստանում հեղափոխության փորձերին աջակցելու մեջ
03.05.2024 | 15:21
Հայկական իրավական կենտրոնն ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացրել
03.05.2024 | 15:11
Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողներ են վթարի ենթարկվել
03.05.2024 | 15:00
ՄԻՊ-ը՝ Տավուշում ոստիկանների կողմից անհամաչափ ուժի գործադրման, Վրաստանի վարչապետը՝ ԱՄՆ այցից հրաժարվելու պատճառների մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հունվարի  24-ի գիշերը, ժամը 2.20-ի սահմաններում, ոստիկանության  մետրոպոլիտենի պահպանության բաժին հաղորդում ստացվեց, որ մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում տղամարդ կա ընկած՝ գլխին արյան հետքեր։ Անգիտակից տղամարդը տեղափոխվեց «Արմենիա» բժշկական կենտրոն։ Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդու և 56-ամյա մի կնոջ միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է ծագել, որի ընթացքում կինը երկաթե ձողով հարվածներ է հասցրել տղամարդու գլխին։ Կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքը։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև արնանման հետքերով երկաթե ձողը, որն ուղարկվել է փորձաքննության։ Հունվարի 25-ին բուժհաստատությունից հաղորդում ստացվեց, որ տղամարդը մահացել է։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված կինը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։