Այվազյանն ու Զարիֆը մտահոգություն են հայտնել տարածաշրջանում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման առնչությամբ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հունվարի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:

«ԱԳ նախարարների հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, այնուհետև շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Ողջունելով իր գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը, մասնավորապես, նշեց. «Հայ-իրանական օրակարգը, իրապես, բավական ընդգրկուն է՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարիդրացիական հարաբերությունների վրա: Մեր միջև բարեկամությունը միջմշակութային երկխոսության և տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների՝ կողք կողքի ապրելու լավագույն օրինակ է, որի հիմքը փոխադարձ վստահությունը և փոխադարձ հարգանքն է: Հենց դա է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու բանալին»։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Իրանի ԱԳ նախարարը նշեց, որ Իրանը մեծապես կարևորում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները: «Իրանը և Հայաստանը` որպես երկու հին քաղաքակրթություններ, մշտապես լավ հարաբերություններ են ունեցել՝ հիմնված բարեկամության և բարիդրացիության վրա: Որպես երկու հին քաղաքակրթություններ՝ մենք բազմաթիվ վերելքներ և անկումներ ենք ունեցել, սակայն դրանցից միշտ պատվով ենք դուրս եկել: Մեր պատմությունը շատ ավելի երկար է, քան օրերը, ամիսները, տարիները և նույնիսկ դարերը, և այդ պատմության ընթացքում մենք կանգուն ենք մնացել ու կանք և միշտ եղել ենք բարեկամներ: Մեր սահմանները միշտ եղել են բարեկամության և համագործակցության սահմաններ, և վստահ ենք, որ այդպիսին էլ կշարունակեն մնալ»:

Անդրադառնալով երկկողմ օրակարգի հարցերին՝ զրուցակիցները գոհունակություն հայտնեցին առկա քաղաքական երկխոսության բարձր դինամիկայի առնչությամբ՝ ընդգծելով տարբեր մակարդակներում շփումների և փոխայցելությունների առավել ակտիվացման կարևորությունը։ Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց համատեղ ջանքեր գործադրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխշահավետ համագործակցության առավել ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ։ Այս համատեքստում ԱԳ նախարարներն ընդգծեցին հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիակատար իրացման և հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեության կարևորությունը։

Նախարարներ Այվազյանն ու Զարիֆը հանգամանալից մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: Երկուստեք մտահոգություն է հայտնվել տարածաշրջանում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման առնչությամբ: Տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության տեսակետից նախարար Այվազյանը կարևորեց Իրանի հետ սերտ փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնվեց ընդլայնել երկխոսությունն այս ուղղությամբ:

Իրանի ԱԳ նախարարը իր հայ գործընկերոջը հրավիրեց այցելելու Իրանի Իսլամական Հանրապետություն: