Ադրբեջանի հերթական կեղծիքը․ աղավաղել են ԼՂ-ում սիրիացի վարձկանների մասին Գերմանիայի ԱԳ նախարարի խոսքերը

Լուրեր

11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
Բոլորը

Երեկվանից ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածում, թե Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մասսը ԵԽԽՎ-ում հայ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի հարցի պատասխանելիս հերքել է, թե Ադրբեջանի կողմից Արցախյան պատերազմում սիրիացի վարձկաններ են կռվել։

Գերմանիայի ԱԳ նախարարի պատասխանին կարելի է ծանոթանալ ԵԽԽՎ պաշտոնական կայքում, որտեղից պարզ է դառնում, որ նա, հակառակը, հաստատել է, որ սիրիացի վարձկաններ են կռվել Արցախյան պատերազմում։

Մաասը, մասնավորապես, ասել է հետևյալը․ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում սիրիացի վարձկանների հարցին, մենք տեղյակ ենք զեկույցներից, որ սիրիացի վարձկաններն օգտագործվել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտում։ Մենք նաև պիտի նշենք, որ սա առաջին հակամարտությունը չէ, որում սիրիացի վարձկանները դեր են խաղում․ գիտենք սա Լիբիայի քաղաքացիական պատերազմից։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա հիմնվելով ներկա հետախուզական տվյալների վրա՝ մենք կարող ենք ենթադրել, որ այդ սիրիացի վարձկանները դեռ գտնվում են հակամարտության գոտում։ Միջազգային շատ ջանքեր են գործադրվում՝ հասկանալու, թե ինչպես են նրանք այնտեղ օգտագործվում, որքան է նրանց թիվը և ով է պատասխանատու դրա համար։ Մինչև վերջ դա չի պարզաբանվել։ Թուրքիան կարևոր դեր է խաղում այս հակամարտությունում Ադրբեջանի վրա ազդեցության տեսակետից։ Մենք արդեն Թուրքիայի կառավարությանը հասկացրել ենք, որ Թուրքիան կարող է օգտագործել իր այս ազդեցությունը ԼՂ-ի հակամարտությունում՝ տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման բարձրացման գործում»։

Էմմա Չոբանյան