Իմաստ չունի սպասել, թե Թուրքիան դրական կտրամադրվի Հայաստանի նկատմամբ․ թուրքագետը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Լուրեր

08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
Բոլորը

Եթե Հայաստանը չենթարկվի Թուրքիայի կողմից առաջադրված պահանջներին, Անկարան Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ որևէ դրական քայլ չի անելու։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Ըստ այդմ՝ իմաստ չունի սպասել, թե Թուրքիան դրական կտրամադրվի Հայաստանի նկատմամբ։

«Թուրքիան փորձում է Ռուսաստանից պոկել Հարավային Կովկասը։ Թուրքիան օգտվելու է Հայաստանի ծանր վիճակից՝ Երևանի վրա ճնշումը մեծացնելու և զիջումներ ստանալու համար։ Այս ճնշման կարևոր գործիքը լինելու են զորավարժությունները, որ անցկացվելու են Թուրքիայում և Ադրբեջանում՝ Հայաստանի սահմանների մոտ։ Այդ զորավարժությունները, սակայն, նաև Ռուսաստանի դեմ են ուղղված, քանի որ Թուրքիան շարունակելու է փորձերը՝ Ռուսաստանին դուրս մղելու տարածաշրջանից»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է Արցախյան երկրորդ պատերազմին Թուրքիայի մասնակցությանը, ըստ թուրքագետի՝ Անկարան այստեղ ևս լուծում էր իր համար աշխարհաքաղաքական խնդիր։ Նպատակը ոչ միայն Արցախը, այլև հատկապես Հայաստանը թուլացնելն էր ու Հարավային Կովկասն իր ազդեցության գոտի դարձնելը։

2021 թվականին, նրա խոսքով, Թուրքիան շարունակելու է իր ծավալապաշտական նկրտումներն այս տարածաշրջանում։ Դրա գործիքներից մեկը լինելու է, այսպես կոչված, «վեցի պլատֆորմը», որում պետք է ներառվեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, ինչպես նաև Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը։