Իսրայելը հավակնում է դառնալ կորոնավիրուսը հաղթահարած առաջին երկիրը․ պատվաստումների արդյունքները հուսադրող են․ NYT

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Իսրայելը դարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների առաջատար, իսկ երկրի մասշտաբներով պատվաստանյութի զանգվածային կիրառման առաջին արդյունքները չափազանց հուսադրող են։ Այս մասին գրում է The New York Times -ը՝ հղում կատարելով Իսրայելի հանրային առողջապահության ոլորտի փորձագետներին։

Իսրայելը, որտեղ տարեց բնակչության ավելի քան 40%-ն արդեն ստացել են Pfizer-BioNTec ընկերությունների պատվաստանյութի առաջին չափաբաժինը, դարձել է, այսպես կոչված, միջազգային «փորձադաշտ», որը կոչված է ապացուցելու պատվաստման արդյունավետությունը։ Երկիրը պատվաստումները սկսել է կատարել դեկտեմբերի 20-ից՝ հասցնելով առաջին չափաբաժնի պատվաստումն անել ավելի քան 2,6 միլիոն մարդու, իսկ անհրաժեշտ երկրորդ չափաբաժին պատվաստանյութն արդեն ստացել է ավելի քան 1 միլիոն մարդ։

Պատվաստումների նման արագության հաջողվել է հասնել շնորհիվ պատվաստանյութ արտադրող ընկերության հետ համաձայնության։  Հունվարի 7-ին երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ պայմանավորվել է Pfizer ընկերության հետ այն մասին, որ մինչ 2021 թվականի մարտի վերջ 16 տարեկանից բարձր բոլոր իսրայելացիները կկարողանան ստանալ պատվաստումը։ Նեթանյահուն հայտարարել է, որ համաձայնագրի շրջանակում Իսրայելը կդառնա «մի ամբողջ երկիր արագ պատվաստելու միջազգային մոդել»։

Պատվաստման գործընթացի արագացման հարցում օգնել են նաև երկրի զինված ուժերը, պատվաստման կենտրոններում աշխատում են  պահեստազորում գտնվող շուրջ 700 ռազմական բժիշկներ։ «Մենք կլինենք կորոնավիրուսը հաղթահարող առաջին երկիրը», – խոստացել է Նեթանյահուն Pfizer- ի հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո:

Ըստ Իսրայելի Առողջապահության նախարարության՝ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստացած 428,000 իսրայելցիներից միայն 63 մարդ կամ 0,014% -ն է պատվաստվելուց մեկ շաբաթ անց վարակվել կորոնավիրուսով: Երկրորդ չափաբաժինը ստանալուց ավելի քան մեկ շաբաթ անց, 129 հազար  մարդուց կորոնավիրուսով վարակվել է ընդամենը 20 մարդ կամ 0,01% -ը:

Տաթև Ֆռանգյան