Ապրիլի 1-ից կներդրվի միասնական սոցիալական ծառայություն` 1 պատուհան սկզբունքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլի 1-ից կներդրվի միասնական սոցիալական ծառայություն` 1 պատուհան սկզբունքով, մեկ գրասենյակի միջոցով: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով Սոցիալական աջակցության մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Նրա խոսքով՝ նախագծի նպատակը սոցիալական պաշտպանության բնագավառում կառավարության որդեգրած քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդրումն է, մասնավորապես կառավարությունը սոցիալական պաշտպանության բնագավառում որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականություն, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին նախագիծը:

 

Առաջարկվում է պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց հատկացնել միանվագ սոցիալական աջակցություն 500 հազար դրամի չափով՝ բացառությամբ առաջին ու երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց, ովքեր արդեն ստանում են ֆինանսական աջակցություն:

Նախարարը նշեց՝ թեև որոշ անձանց մոտ վիրավորումները բավականին թեթև են եղել, սակայն այդ անձինք որոշակի ժամանակ են կորցրել, աշխատունակության խնդիր են ունեցել ու սրանով կարգավորում են սոցիալական խնդիրները:

«Միջոցառման շահառու կհանդիսանա մոտ 6000 քաղաքացի», – ասաց Առաքելյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս որոշումը նոյեմբերի 18-ի իր հրապարակած ճանապարհային քարտեզի տրամաբանության մեջ է:

 

 

 

 

 

 

Գործարկվում է ճամփորդային «Ճամփորդում եմ առանց covid 19-ի» ծրագիրը, որի վերաբերյալ Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարություններն ընդունել են որոշումներ։

Փետրվարի 1-ից երկկողմ օդային կանոնավոր հաղորդակցությունը կվերսկսվի: Քաղաքացիները պետք է ունենան կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք՝ թռիչքից ամենաշատը 72 ժամ առաջվա։ Սա պիլոտային ծրագիր է, որը կգործի փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում նշեց, որ ավիատոմսերի ձեռքբերման ժամանակագրական սահմանափակում չկա, իսկ թեստավորումը տեղի է ունենում թռիչքից 72 ժամ առաջ:

Այդ դեպքում ով է կրում ռիսկը, եթե մարդը նախապես տոմս է առել, ու թռիչքից 72 ժամ առաջ թեստը դրական է, փաստորեն ստացվում է, որ քաղաքացին ինքն է կրում այդ ռիսկը, ուրեմն տոմս առնելուց հետո պետք է զգույշ լինի, որ կորոնավիրուսով չվարակվի»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

 

 

Նախարարն ասաց, թե արդեն վեց հոգի բարեհաջող անցել են գործընթացը, փետրվարի մեկից արդեն այն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի:

 

 

 

 

 

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը նախօրեին տված իր հարցազրույցում նշել է, որ Գլխավոր շտաբի այն զգուշացումը, թե պետք է պատերազմը երկու երեք օրում դադարեցնել, որովհետև հնարավորություն չունենք դիմակայելու, քանի որ մեր դեմ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան է կռվում, իր հետ համաձայնեցված է եղել: Նրա ասածի տողատակերում այն է, որ քաղաքական ղեկավարությանը տեղեկացրել են այդ մասին, սակայն, ի դեմս Ն. Փաշինյանի, քաղաքական ղեկավարությունը քայլեր չի ձեռնարկել:

Factor.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին, թե ինչպես է գնահատում այս բացահայտումները, ընդգծեց. «Ես այդտեղ բացահայտում չեմ տեսնում: Նախկին բարձրաստիճան պաշտոնյաները երբ որ ազատվում են պաշտոնից, որոշ ժամանակ պաուզա պետք է պահեն, հարցազրույցներով հանդես չպետք է գան և չպետք է մտնեն քաղաքական անցուդարձերի մեջ: Դա է պահանջում մեր երկրի անվտանգությունը: Նման հարցազրույցներով նրանք վնասում են առանց այն էլ տկարացած մեր անվտանգությունը: Պարոն Տոնոյանը լավ կլիներ էկրանի առաջ տար պաշտոնից ազատվելուց հետո իր առաջին հարցազրույցը, և պարզ երևար՝ առնչություն ունի արդյոք 17+-ի հե՞տ, թե նա ուզում է փակագծեր բացել, որոնց մասին արդեն շահարկումներ կան:

Պատերազմի մասին չպետք է խոսի նախկին պաշտպանության նախարարը, պատերազմի և նրա հետևանքների մասին պետք է այլ ժամանակահատվածում խոսի պրոֆեսիոնալ ձևավորված հանձնաժողովը, և պարոն Տոնոյանին ևս պետք է հարցեր ուղղի, թե ինչու մենք պատրաստ չէինք լայնածավալ պատերազմի, հատկապես քառօրյա պատերազմից հետո: Հարց է առաջանում՝ այս երկու տարվա ընթացքում պարոն Տոնոյանն իրո՞ք ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատարին կամ վարչապետին, Անվտանգության խորհրդին զեկուցել է, որ մենք պատրաստ չենք լինելու, եթե սկսվի լայնածավալ պատերազմ: Պատերազմի ընթացքում, եթե խոսվում է այս հարցերի մասին, դա վտանգավոր է. այսինքն ժողովրդին թողնում ենք անպաշտպա՞ն: Պետք էր այդ մասին ավելի շուտ խոսել, իսկ պատերազմի ընթացքում պետք է կառավարել պատերազմական գործողությունները: Կառավարման սխալների հետևանքներն ու պատճառները պետք է վերլուծել և ոչ թե պետք է հանդես գալ քաղաքական տեքստերով: Նախկին պաշտոնյաները պետք է պատրաստ լինեն, կգա մի պահ, որ իրենց շատ լուրջ հարցեր կտրվեն: Հիմա դավաճաններ փնտրելու ժամանակը չէ: Պետք է աջակցել բանակի կարողությունների վերականգնմանը»:

Անդրադառնալով դիտարմանը, որ փաստորեն պատգամավորը չի ժխտում Դավիթ Տոնոյանի ասածները, այլ պարզապես պնդում է, որ Տոնոյանը հիմա չպետք է խոսի, Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Ես երբևիցե չեմ լսել, որ Դավիթ Տոնոյանն ասի, թե բանակի վիճակը այնպիսին է, ինչպիսին ներկայացվեց պատերազմի ընթացքում: Նա չթռչող ինքնաթիռների մեջ նկարահանվում էր և մատով ցույց տալիս հակառակորդի ուղղությամբ: Նիկոլ Փաշինայնն անում էր անզգույշ հայտարարություններ, բայց նա պաշտպանության նախարար չի եղել, նա չէ Գլխավոր շտաբի պետը: Մեր Սահմանադրության պահանջն է, որ պատերազմը պետք է կառավարի Գլխավոր շտաբը՝ իր ռազական մասնագետների միջոցով և իր հաստատած պլաններով: Լինում են հաջողված նշանակումներ և չհաջողված նշանակումներ:

Մենք պետք է ընդունենք մեր ձախումները և վերլուծենք դրանց պատճառները: Մենք 94-ից հետո տարիենր շարունակ, հատկապես Հոկտեմբերի 27-ից հետո մսխել ենք բանակի մարտունակ լինելու կարգավիճակը, հաղթանակի հետևում տկարացրել ենք մեր բանակի հնարավորությունները, խզում ենք առաջացրել կադրային բանկում: Այս պարտությունից հետո մենք դատապարտված ենք խելքներս գլուխներս հավաքել և կառուցել մարտունակ բանակ և վերացնել անտարբերությունը»:

Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց, որ Տոնոյանի այդ հարցազրույցը ինքնախոստովանական ցուցմունք է իր դեմ:

Մանրամասները՝ տեսանյութում: