Իսպանական Անդալուզիայում իրավիճակը տագնապալի է․ հերթական երկրաշարժերի շարքն է գրանցվել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Իսպանիայի Գրանադա քաղաքի շրջանում հունվարի 26-ի երեկոյան երկրաշարժերի շարք է գրանցվել, որոնցից 3-ը չորս ու ավելի բալ ուժգնությամբ։ Korrespondent.net-ի փոխանցմամբ՝  այս մասին վկայում են Եվրոպական-միջերկրածովյան երկրաբանական կենտրոնի տվյալները։

Զոհերի կամ զգալի վնասների մասին տեղեկություններ դեռևս չկան: Ամենահզոր ցնցումները գրանցվել են Կուլյար-Վեգա (4,2 բալ) և Սանտա-Ֆե (4,3 բալ) շրջաններում։

«Մի քանի երկրաշարժ այս գիշեր կրկին ցնցել է Գրանադան: Հիմա մենք պետք է հանգստություն պահպանենք և հետևենք արտակարգ իրավիճակների ծառայության հրահանգներին: Հավատանք, որ շուտով ամեն ինչ կկարգավորվի», – գրել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն իր թվիթերյան էջում:

Իր հերթին, Գրանադայի քաղաքապետ Լուիս Սալվադորն իրավիճակն անվանել է «տագնապալի», սակայն կոչ արել հանգստություն պահպանել:

Տեղեկացվում է, որ վերջին շրջանում Անդալուզիայում ուժեղացել է սեյսմիկ ակտիվությունը, դեկտեմբեր ամսից գրանցվել է ավելի քան 150 ոչ մեծ երկրաշարժ, տուժածների կամ զգալի փլուզումների մասին չի հաղորդվում։

Տեղի բնակիչները երկրաշարժի վայրից տեսանյութեր են հրապարակում։

 

Տաթև Ֆռանգյան