Պատժամիջոցներ չեն լինի․ Բորելը մեկնում է Մոսկվա

Լուրեր

02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:19
ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
02.11.2026 | 13:15
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:10
Ալինա Չարաևան մեծ առաջընթաց է գրանցել WTA-ի դասակարգման աղյուսակում
02.11.2026 | 13:00
Խորհուրդը պատրաստ չէ Սահմանադրության տեքստի համար պատասխանատվություն կրել, ԱՆ-ի կողմից կհրապարակվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
02.11.2026 | 12:26
Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ խորհուրդը կարծում է, որ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունն ու ցուցարարների ցրումը բացարձակ անընդունելի են, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք դատապարտում ենք հանգստյան օրերին բողոքի ցույցերի ընթացքում զանգվածային ձերբակալություններն ու ոստիկանության  դաժանությունը: Մենք Ռուսաստանին կոչ ենք անում ազատ արձակել ձերբակալված Ալեքսեյ Նավալնիին և մյուսներին»,- ասված է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, որն արվել է Բրյուսելում արտգործնախարարների նիստի ավարտին։

Այսպիսին է ԵՄ բոլոր անդամ երկրների արձագանքը ՌԴ-ում վերջին իրադարձություններին։ ՌԴ-ի հանդեպ նոր պատժամիջոցների մասին Բորելը չի հայտարարել, չնայած մինչ այդ ԵՄ անդամ մի շարք երկրներ, մասնավորապես Լեհաստանն ու Լիտվան հանդես են եկել հավելյալ սահմանափակումներ մտցնելու օգտին։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը խոստովանել է, որ որոշ երկրներ բարձրացրել էին այն հարցը, թե ինչպես է պետք արձագանքել Նավալնիի ու 3500 մարդու ձերբակալությանը, սակայն ոչ մի որոշում չի կայացվել։ «Այսօր ոչ մի առաջարկ չի եղել և, որպես արդյունք, ոչ մի որոշում», – բացատրել է Բորելը:

Բան այն է, որ Եվրամիության կողմից պատժամիջոցների կիրառումը երկար ու բարդ գործընթաց է: Այն կարող են նախաձեռնել միայն միության անդամ պետությունները `համապատասխան առաջարկներ ներկայացնելով:

Բացի այդ, Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ փետրվար ամսի առաջին շաբաթվա ընթացքում կայցելի Մոսկվա, ուր իրեն արդեն վաղուց հրավիրել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։  Այս հանդիպումը նա անվանել է լավ հնարավորություն «ներկայիս իրավիճակի վերաբերյալ հստակ մեսիջներ ուղարկելու համար»։

 

Տաթև Ֆռանգյան