ԵԽԽՎ-ն ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ է արել անհապաղ անցնել ռազմագերիների փոխանակմանը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ձեռնպահ մնան քաղաքական երկխոսությանը խանգարող հռետորաբանությունից և հնարավորինս շուտ իրականացնեն ԼՂ շուրջ ձեռք բերված եռակողմ համաձայնագրի դրույթները։ Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընդունած բանաձևում՝ հիմնված 2020թ. մոնիթորինգային կոմիտեի զեկույցի վրա, գրում է ТАСС-ը:

Վեհաժողովն ընդգծել է «ՌԴ դերակատարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում» ու կոչ է արել Երևանին ու Բաքվին «հնարավորինս արագ իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, որոնք վերաբերում են մարդասիրական խնդիրներին»։

ԵԽԽՎ-ն նաև առաջարկել է «անհապաղ անցնել ռազմագերիների փոխանակմանը, հարգել մշակութային ժառանգությունը, զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը կխանգարի քաղաքական երկխոսությանը»:

ԵԽԽՎ-ն նաև «խորը մտահոգություն է հայտնել մարդասիրական իրավունքի նորմերի և մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդագրությունների», ինչպես նաև «կրոնական օբյեկտներին, հուշարձաններին, մասնավոր սեփականությանը հասցված վնասի մասին տեղեկությունների վերաբերյալ»: ԵԽԽՎ-ում ակնկալում են, որ այս բոլոր դեպքերն ամբողջությամբ կհետաքննվեն։

«Ցանկացած խախտումներ պետք է վերացվեն, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության»,- ասված է բանաձևում։Տաթև Ֆռանգյան