«Փափուկ կյանք ԱՄՆ-ում». ինչու է Փաշինյանը Լիլիթ Մակունցին գործուղում Վաշինգտոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
Բոլորը

Սակայն վաղը կամ մի քանի օրից, չի բացառվում, որ իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը թողնի խորհրդարանական գործունեությունն ու նշանակվի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան: Ինքը՝ Մակունցը, հաստատել է, որ պաշտոնական Երևանի օրակարգում քննարկվում է իրեն ԱՄՆ-ում դեսպան նշանակելու հարցը, սակայն նշել է՝ վերջնական հստակեցում չկա: 37-ամյա Մակունցը բանասիրական գիտությունների թեկնածու է, եղել է Մշակույթի նախարար, իսկ պատգամավոր ընտրվելուց հետո դարձել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար: Դիվանագիտական աշխատանքի փորձ չունի:

Լիլիթ Մակունցի՝ Միացյալ Նահանգներում դեսպան նշանակվելու լուրը Երևանում փորձագիտական շրջանակների կողմից միանշանակ չի ընդունվել: Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը կարծում է՝ Մակունցը ո՛չ փորձառու դիվանագետ է, ո՛չ քաղաքական ծանր կշիռ ունեցող գործիչ, ո՛չ էլ Ամերիկան է այնպես պատկերացնում, ինչպես անհրաժեշտ է դեսպանի պաշտոնի համար: Սարգյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է՝ հայ-ամերիկյան լճացած հարաբերությունների պարագայում սխալ է այս նշանակումը:

«Իմ քայլում», սակայն, այլ կարծիքի են: Պատգամավոր Արփի Դավոյանն ասում է՝ Լիլիթ Մակունցը կարող է լավ դեսպան լինել՝ օգտագործելով խորհրդանական դիվանագիտության փորձը:

Հայաստան-ԱՄՆ բարեկամական խորհրդարանական խմբի անդամ Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ Լիլիթ Մակունցը մշտապես եղել է ամերիկյան ազդեցության տիրույթի գործիչ և Հայաստանում Ամերիկայի դեսպանատունը նրա դեսպան նշանակվելու որոշման դեմ չի ընդվզի: ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկում Մակունցին դեսպան նշանակելն աղետ է:

Նաիրա Զոհրաբյանը նաև կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Հայաստանից հեռացնել իր յուրայիններին, որոնք կարող են իրավական և քաղաքական պատասխանատվության ենթարկվել։

«Իմ քայլում» Նաիրա Զոհրաբյանի խոսքերը տրամաբանական չեմ համարում և մեկնաբանելու անհրաժեշտություն չեն տեսնում: Սակայն Factor TV-ի հարցին ի պատասխան՝ այստեղ հիմնավորում չներկայացրեցին, թե ինչով է պայմանավորված գործող դեսպան Վարուժան Ներսեսյանին Լիլիթ Մակունցով փոխարինելը: Արփի Դավոյանը միայն նշեց՝ գործող դեսպանից դժգոհություններ չկան: Ի դեպ՝ նրա պնդմամբ՝ խմբակցության ներսում Մակունցի նշանակման հարցը չի քննարկվել։

«Լուսավոր Հայաստանից» Գևորգ Գորգիսյանն էլ ասում է՝ ոչ մի տրամաբանություն պետք չէ փնտրել իշխանության արած որևէ քայլում: Ըստ նրա՝ եթե հստակ չի նշվում, թե Մակունցը Վաշինգտոնում ինչ խնդիր է լուծելու, ապա նրա նշանակումը ոչ այլ ինչ է, քան Փաշինյանի քաղաքական մերձավորին փափուկ պաշտոնի նշանակել:

Պաշտոնական Երևանն այսօր ամբողջ օրվա ընթացքում որևէ պարզաբանում չներկայացրեց, թե ինչով է պայմանավորված ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի փոփոխությունը: Վարչապետի մամուլի խոսնակը մեր զանգերն անպատասխան թողեց, իսկ ԱԳՆ-ից հայտնեցին՝ քանի դեռ Հանրապետության նախագահի հրամանագիրը չկա, որևէ մեկնաբանություն տալ չեն կարող: Լիլիթ Մակունցը ևս հրաժարվեց Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանել: Իսկ նախագահի աշխատակազմից փոխանցեցին, որ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանին պաշտոնից ազատելու առաջարկություն վարչապետից դեռ չեն ստացել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան