Իրանի ԱԳ նախարարը Բաքվում պատրաստակամություն է հայտնել մասնակցել ԼՂ-ի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների վերականգնմանը

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

Բաքվում գտնվող Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Զարիֆը նշել է, որ իր երկիրը պատրաստ է մասնակցել Լեռնային ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների վերականգման աշխատանքներին, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ձեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումից, ինչպես նաև ադրբեջանցիների՝ սեփական հողեր վերադառնալու հնարավորություն ստեղծելուց հետո իրավիճակը կարգավորվում է, և Իրանն ուզում է դրանում օգնել։ Մենք ոչ միայն ձեր ընկերն ենք, այլև մերձավոր հարևանը և ունենք առավելություն այլ երկրների նկատմամբ՝ բնակչության վերադարձի ու տարածքների վերականգնման առումով»,- ասել է Զարիֆը։

ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ էլ՝ Զարիֆն Ալիևի հետ հանդիպմանը շնորհավորել է Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին վերջին հաղթանակների կապակցությամբ ու ընդգծել երկկողմ համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Զարիֆը ողջունել է Ադրբեջանի նախագահի «Կովկասում համագործակցության վեցակողմ ձևաչափը» և հայտնել, որ Իրանը պատրաստ է օգնություն ցուցաբերել ու համագործակցել բոլոր ոլորտներում, ինչը «կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»։

Էմմա Չոբանյան