«Մարդիկ մեղավոր չեն, տուն-տեղ են կորցրել, պետք է նրանց տեր կանգնել»․ Շուշիի քաղաքապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Արցախի ժողովուրդն իր համար անսպասելի կերպով բախվել է բազմաթիվ խնդիրների: Մարդիկ թողել են իրենց ունեցած ամեն ինչ և տեղափոխվել Հայաստան: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ նրանցից շատերի մոտ մնացել են միայն այն իրերը, որոնք նրանց հագին են եղել: «Մարդիկ պարզապես չգիտեին՝ ինչ է կատարվում: Նրանք մտածում էին, թե մեկնում են մի քանի օրով, և որ նրանց հարցերը կլուծվեն, և նրանք կվերադառնան իրենց տներ: Սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ»,-ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ խնդիրները շատ են: Դրանք կապված են և՛ կենցաղային անբարենպաստ պայմանների, և՛ ուտելիքի, և՛ հագուստի հետ: «Այո, կան բարեգործական կազմակերպություններ, բարի մարդիկ, սակայն դա այն չէ, ինչ նրանց պետք է: Դա, ցավոք, բավարար չէ»,-նկատեց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում բնակարան վարձելը աստղաբաշխական գումար է փախստականների համար: Պետությունը, իհարկե այդ մասով ֆինանսական աջակցություն է ցուցաբերում, սակայն հատկացված միջոցները բավարար չեն: «Կա ծրագիր, ըստ որի՝ Ղարաբաղից փախստականներին հատկացնում են 68 հազար դրամ, ապա ևս 15 հազար դրամ: Սակայն այդ պետական ծրագիրը ինչ-ինչ պատճառով չի տարածվում 18-58 տարեկան տղամարդկանց վրա: Այո, ես մի քանի անգամ բարձրացրել եմ այդ հարցը, բայց ասել են՝ թող տղամարդիկ գնան, աշխատեն: Որտե՞ղ պետք է աշխատեն, աշխատանք չկա»,-ասաց Սարգսյանը

«Մարդիկ մեղավոր չեն, տուն-տեղ են կորցրել, պետք է նրանց տեր կանգնել»-ասաց քաղաքապետը: Նա նաև հավելեց, որ աջակցության ծրագրերը պետք է պետականորեն կարգավորվեն:

Մանրամասները՝ տեսանյութում: