Էրդողանը քննադատել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին՝ Թուրքիային «Բայրաքթար»-ների տեսախցիկներ չվաճառելու համար

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, նրանց անվանել «վատ հարևաններ»՝ թուրքական ԱԹՍ-ի համար արտադրամասերի մատակարարումից հրաժարվելու համար։ Այս մասին գրում է Ahval գործակալությունը՝ վկայակոչելով Duvar-ը։

«Չնայած մեր դեմ զրպարտանքների բոլոր արշավներին՝ մեր թռչող սարքերով հիանում է ամբողջ աշխարհը։ Թուրքական ԱԹՍ-ները փոխեցին պատերազմի վարման մեթոդները և փոխեցին պատերազմի ելքը Լիբիայում»,- ասել է Էրդողանը։

ՆԱՏՕ-ի դաշնակիցներին անվանելով «վատ հարևաններ»՝ Էրդողանը հավելել է, որ նրանք հրաժարվել են մասերի մատակարարումից, հատկապես ԱԹՍ-ների տեսախցիկների, այդ պատճառով Թուրքիան պիտի ավելի շատ պահեստամասեր արտադրի երկրի ներսում։

«Օրինակ՝ տեսախցիկների խնդիրը։ Մենք միասին ենք ՆԱՏՕ-ում։ Մենք տեսախցիկներ ենք ուզում, բայց նրանք չեն տալիս։ Մեզ ասում են՝ «Ինչո՞ւ եք կռվում Հայաստանում»։ Հայաստանը հարձակվել է իմ դաշնակցի վրա, մենք պետք է մեր բոլոր հնարավոր աջակցությունը ցույց տանք։ Արդյո՞ք մենք ՆԱՏՕ-ում միասին չենք»,- հարցադրում է հնչեցրել Էրդողանը։

Երբ Արցախյան պատերազմում Թուրքիան սկսեց բացահայտ ռազմական  աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, մի շարք երկրնե  դադարեցրին Անկարային «Բայրաքթար» անօդաչուների արտադրամասեր մատակարարել։

Վերջերս Andair բրիտանական ընկերությունը Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատան դիմումից հետո  հայտարարեց, որ այլևս թուրքական անօդաչուների համար մասեր չի մատակարարում։

Անցյալ հոկտեմբերին էլ կանադական Bombardier Recreational Products ընկերությունն էր հայտարարել, որ կասեցնում է շարժիչների վաճառքը թուրքական անօդաչուների համար։ Սա հաջորդել էր Կանադայի կառավարության՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի պատճառով զենքի արտահանման դադարեցման որոշմանը։

 

Էմմա Չոբանյան