Ռեկորդային թվով ձերբակալություններ․ Եվրոպան պահանջում է ազատ արձակել Նավալնիին ու սպառնում է նոր պատժամիջոցներով

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունն ու շաբաթ օրը հաջակցություն նրա փողոց դուրս եկած ցուցարարներին ցրելը առիթ են դառնալու ընդդեմ Ռուսաստանի նոր պատժամիջոցներ կիրառելուն։ Նման կարծիք ունեն ԵՄ մի շարք անդամներ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հանգստյան օրերին գրանցված բողոքի ցույցերի մասնակիցների ձերբակալությունների համար պատասխանատուների դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչեր են արել Էստոնիայի, Լատվիայի ու Լիտվայի արտգործնախարարությունները։ Լեհաստանի նախագահ Անժեյ Դուդան բրիտանական Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «պատժամիջոցը միակ տարբերակն է Ռուսաստանին ստիպելու հետևել միջազգային իրավունքին»:

ՌԴ ուժայինների գործողությունները քննադատել են ֆրանսիացի ու գերմանացի քաղաքական գործիչները, ինչպես նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը։

ՌԴ իշխանությունների դեմ պատժամիջոցների խստացման հարցը ԵՄ ղեկավարները կքննարկեն այսօր՝ միության արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Այս մասին թվիթերում գրել է ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «ԵՄ-ն համակ ուշադրությամբ կհետևի Նավալնիի ճակատագրին ու եզրակացություններ կանի, որոնք կարտացոլվեն ՌԴ հետ հարաբերություններում»,- զգուշացրել է նա։

Հավելենք՝ ՌԴ-ում ընդդեմ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության բողոքի ցույցերի ժամանակ հունվարի 24-ի դրությամբ ձերբակալվել էր ավելի քան 3564 մարդ։ Այս մասին հայտնել էր «ОВД-Инфо» իրավապաշտպան պորտալը։ Սա ժամանակակից ՌԴ պատմության ողջ ընթացքում գրանցված ռեկորդային թիվ  է։ Հունվարի 23-ին բողոքի ցույցեր են տեղի ունեցել ՌԴ շուրջ 120 քաղաքներում և  արտերկրի ավելի քան 70 քաղաքներում։ Ըստ որոշ գնահատականների՝ միայն Մոսկվայում հավաքվել է ավելի քան 40 հազար ցուցարար։