Ոստիկանությունը հորդորում է վարչական ակտերի պահանջները կատարել և տուգանքի գումարը վճարել օրենքով նախատեսված ժամկետներում

Լուրեր

03.05.2024 | 09:52
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
03.05.2024 | 09:39
«Վրացական կողմը հրաժարվել է քննարկել Ամերիկայի հետ ռազմավարական գործընկերության հետ կապված հարցերը». ԱՄՆ դեսպան
03.05.2024 | 09:31
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
02.05.2024 | 23:30
Ղրղզստանում զանգվածային միջոցառման ժամանակ բեռնատարը վրաերթի է ենթարկել մոտ 30 երեխայի․ նրանցից 7-ը վերակենդանացման բաժանմունքում է
02.05.2024 | 23:13
Ադրբեջանի իշխանությունները կրկին չեն արտոնել ընդդիմության հանրահավաքը
02.05.2024 | 22:55
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
02.05.2024 | 22:43
ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է․ Բաքվում ԵՄ դեսպան
02.05.2024 | 22:43
Հայ պատգամավորները ԱՄՆ սենատորների հետ քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
02.05.2024 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.05.2024 | 22:14
Էրդողանը հանդիպել է ՏԻՄ ընտրություններում իշխող ուժին հաղթած ընդդիմության առաջնորդին
02.05.2024 | 22:03
Ուկրաինական Չասով Յարն ամբողջությամբ ավերվել է․ Associated Press
02.05.2024 | 21:52
Բայրամովը Պուտինի հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացի մասին
02.05.2024 | 21:47
Ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլին հայտագրվելը պարտադիր է. վերջնաժամկետը մայիսի 10-ն է
02.05.2024 | 21:34
Կուլեբան Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է կատարել
02.05.2024 | 21:14
Նախկին կուսակցական լինելը չի նշանակում պոտենցիալ հանցագործ լինել․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում էականորեն ավելացել են Ճանապարհային ոստիկանությունում ստացվող դիմումները՝ կապված վճարված վարչական ակտերը  Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու հետ, որոնցով հարուցված կատարողական վարույթներով գանձվել են կատարողական ծախսեր, արգելանքներ կիրառվել բանկային հաշիվների նկատմամբ։

«Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դեպքերի գերակշիռ մասով վճարումները կատարված են եղել օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, ինչով էլ պայմանավորված՝ վարչական ակտերի հասցեատերերի համար առաջացրել են վերը նշված բացասական իրավական հետևանքները։
Նման իրավիճակներից խուսափելու, հնարավոր անբարենպաստ իրավական հետևանքներից և լրացուցիչ անհարմարություններից զերծ մնալու նպատակով հորդորում ենք վարչական ակտերի պահանջները կատարել և տուգանքի գումարը վճարել օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետներում», – նշված է Ոստիկանության հաղորդագրությունում: