Ֆրանսիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո 9 տարեց է մահացել

Լուրեր

01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
Բոլորը

Ֆրանսիայում Pfizer և BioNTech ընկերությունների պատվաստանյութով պատվաստվելուց հետո գրանցվել է 135 կողմնակի ազդեցություն, 9 տարեց պատվաստումից հետո մահացել է, սակայն պատվաստման ու մահացու ելքի միջև կապ չի գտնվել, հայտնել է Դեղորայքների անվտանգության ազգային գործակալությունը:

Նշվում է, որ 135 անցանկալի կողմնակի ազդեցությունների մեծ մասը կապված է «սպասելի կամ ոչ լուրջ հետևանքների հետ»։

Մասնավորապես, պատվաստվածների մոտ նկատվել է բարձր ջերմություն, գլխացավ ու սրտխառնոց։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է լուրջ կողմնակի ազդեցության 31 դեպք: Այս հաղորդումները կուսումնասիրվեն հավելյալ, վստահեցրել են գերատեսչությունից։

Գերատեսչությունից նաև նշել են, որ ոչ մի հայտարարություն չեն ստացել Moderna պատվաստանյութից կողմնակի ազդեցությունների մասին։ Հիշեցնենք, որ Moderna ընկերության համահիմնադիր է հանդիսանում հայազգի գործարար ու բարերար Նուբար Աֆեյանը։

Ֆրանսիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումները մեկնարկել են դեկտեմբերի 27-ին։ Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝  արդեն պատվաստվել է 823 հազար մարդ։ Երկրում հայտնաբերվել է COVID-19-ի շուրջ 3 միլիոն դեպք, մահացել է 72 հազար մարդ։

 

Տաթև Ֆռանգյան