Արցախը պետք է ապաշրջափակել. վարդենիսցիներն այս հարցը բարձրացնելու համար ճանապարհներ են փակելու. Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 11:03
Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին՝ իր և Աննա Հակոբյանի բաժանման մասին «զրպարտություն համարվող տեղեկությունները» հերքելու պահանջով
03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
Բոլորը

Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհը բացելու պահանջով քաղաքացիներն առաջիկայում նույնպես Դրմբոնի օրինակով ճանապարհներ կփակեն՝ իրենց բողոքը իշխանություններին լսելի դարձնելու համար։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը` հավելելով, որ Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի շատ բնակիչներ դիմել են իրեն, դժգոհություն են հայտնել ու նաև ասել են, որ պլանավորում են առաջիկայում փակել բոլոր հնարավոր ավտոճանապարհները և իրենց բողոքի ձայնը բարձրացնել, որպեսզի Հայաստանի իշխանությունը կարողանա, տեղից շարժվի ու բարձրաձայնի Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի հարցը:

Պատգամավորի խոսքով՝ մինչ Հայաստանի իշխանությունները փաստաթղթեր են ստորագրում տարածաշրջանային ապաշրջափակման վերաբերյալ, Արցախը մնում է շրջափակման մեջ, և դա, հատկապես, խնդիրներ է ստեղծում այն քաղաքացիների համար, որոնք աշխատում են Արցախում և նախկինի փոխարեն պետք է մի քանի անգամ երկար ճանապարհից օգտվեն Արցախ հասնելու համար։

«Արցախը գտնվում է շրջափակման մեջ։ Շատ մարդիկ Արցախում են աշխատում՝ հանքարդյունաբերության, շինարարության։ Նախկինում 80 կմ էր ճանապարհը, տեղ էին հասնում, հիմա 300-400 կմ պետք է անցնեն։ Սա օրհասական խնդիր է, օր առաջ պետք է բարձրաձայնվի։ Հետպատերազմյան շրջանում ամենակարևոր խնդիրներից պետք է լինի Քարվաճառի ավտոճանապարհի վերագործարկումը։ Այդ հարցը պետք է բարձրացված լիներ միջպետական մակարդակով և պետական կառույցների կողմից, ինչը չի արվել»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ այս հարցի առնչությամբ պատրաստվում է գրությամբ դիմել ԱԳՆ։

Մանրամասները՝ տեսանյութում: