Ալեքսեյ Նավալնիին կարող են բանտարկել 10 տարով․ Bloomberg

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Ռուս պաշտոնյաները համոզված էին, որ ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից հետ չի վերադառնա։ Նրանք նախազգուշացրել էին, որ վերադառնալուն պես նա կձերբակալվի և նրան նոր մեղադրանքներ կառաջադրվեն․ աջակիցների նվիրատվությունների գողությունից մինջև ԱՄՆ իշխանությունների համար աշխատելու համար մեղադրանքները, գրում է Bloomberg-ը։ Անգամ Կրեմլի քննադատերն էին զգուշացնում 44-ամյա Նավալնիին, որ չափազանց վտանգավոր է Բեռլինից վերադառնալը, որտեղ վերջինս բուժում էր ստանում մահափորձից հետո, որի համար արևմտյան երկրները մեղադրում են նախագահ Վլադիմիր Պուտինին։

Սական, գրում է հրատարակչությունը, Նավալնին, արհամարհելով այդ խորհուրդները, համոզված է, որ կարող է քաղաքական ուժ մնալ միայն երկրի ներսում։
Bloomberg-ը, հղում կատարելով Կրեմլին մոտ կանգնած իր աղբյուրներին, հայտնում է, որ այժմ Ալեքսեյ Նավալնիին սպառնում է երկար տարիների բանտարկություն։

Ըստ այդ տվյաների՝ փետրվարի 2-ի  դատական նիստին «Իվ Ռոշեի» գործով Նավալնիի պայմանական ազատազրկումը կարող է փոխարինվել 3,5 տարվա իրական ազատազրկման։ Բացի այդ, ընդդեմ ընդդիմադրի դեկտեմբերի 29-ին հարուցվել է ևս մեկ քրեական գործ Կոռուպցիայի դեմ պայքարի իր անձնական հիմնադրամում նվիրատվությունների մեքենայությունների հետ կապված, որով նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։

Ըստ  Bloomberg-ի՝ Կրեմլում կարծում են, որ Նավալնին գործում է արևմտյան երկրների հրահանգով։ Բացի այդ, ՌԴ իշխանությունները վախենում են Բելառուսի օրինակով զանգվածային բողոքի ցույցերից, որտեղ դրանք շարունակվում են արդեն մի քանի ամիս, չնայած Մոսկվայի աջակցությունը վայելող Լուկաշենկոն փորձում է կոշտ կերպով դրանք ճնշել։ Կրեմլում կարծում են, որ հօգուտ Նավալնիի շարժումն արագ կապակողմնորոշվի, եթե դրա առաջնորդը հայտնվի ճաղերի հետևում։