Տարիքային որևէ սահմանափակում նախատեսված չէ․ Վ․ Վարդանյանը՝ Գ․ Ջհանգիրյանի թեկնածության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը վստահեցնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնի համար իրավաբան-գիտնականի թեկնածությունն առաջադրելու համար որևէ տարիքային սահմանափակում չկա օրենքով:  Վարդանյանն այս մասին ասաց ԱԺ-ում Ջհանգիրյանի ընտրության հարցով քննարկմանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե Ջհանգիրյանը 65 տարեկան է, իսկ խորհրդի անդամի թեկնածու կարող է լինել մինչև 63 տարեկան դատավորը:

Վարդանյանը  նաև նշեց, որ ԲԴԽ-ն կազմված է երկու կարգի սուբյեկտներից՝ դատավորներ, որոնց ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը, որոնց նկատմամբ ներկայացվում են ուրույն պահանջներ, մասնավորապես 10 տարվա դատավարական գործունեության փորձ և այլն, և ԱԺ-ի կողմից ընտրված իրավաբան-գիտնական, որոնց ներկայացվում են այլ պահանջներ:

«Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածը հստակորեն նշում է, որ ԱԺ-ի կողմից որպես ԲԴԽ անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի օրենսգրքով դատավոր նշանակվելու համար որևէ սահմանափակում: Սահմանափակումները հստակ նշված են 112-րդ հոդվածում, և որևիցե տարիքային սահմանափակում որպես այդպիսին, նախատեսված չէ»,-ասաց Վարդանյանը:

Նա շեշտեց՝ հստակ պետք է տարբերակել դատավորի տարիքին ներկայացվող պահանջները, դատավորի թեկնածուին ներկայացվող պահանջները և ԲԴԽ-ի գիտնական անդամներին ներկայացվող պահանջները: Անդրադառնալով դատավոր նշանակվելու սահմանափակումներին՝ պատգամավորն ասաց, որ սահմանափակումների մեջ որևէ դրույթ չկա, որն այս կամ այն եղանակով կարգելեր գիտնական անդամին զբաղեցնել ԲԴԽ անդամի պաշտոնը: