Ի պատասխան Բաքվի ռազմական ագիտպրոպի վայրահաչոցի՝ տեղեկացնեմ, որ այս գիշերն հրադադարի խախտման դեպք չի արձանագրվել. Սենոր Հասրաթյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ տեղեկացնում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել:

«Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ Արցախի բանակին մեղադրելով 82 և 120մմ-ոց ականանետերից հրադադարի ռեժիմը խախտելու մեջ ու նաև «ավելորդ» չհամարեց իր սովորության համաձայն «զգուշացնել», որ շարունակվելու դեպքում ադրբեջանական զինուժը հրետանային զինատեսակներից արկակոծության կենթարկի հայկական կողմի թիկունքային օբյեկտները:

Ի պատասխան Բաքվի ռազմական ագիտպրոպի վայրահաչոցի, տեղեկացնեմ, որ մայիսի 30-ին և լույս 31-ի գիշերն ու այսօրվա ընթացքում հակամարտ զորքերի կողմից ականանետային զինատեսակներից հրադադարի ռեժիմի խախտման դեպք ընդհանրապես չի արձանագրվել: Իսկ ինչ վերաբերում է շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությանը, ապա դա մեկ անգամ ևս փաստում է, որ հարևան երկրի մանրահատակային ուսադիրավոր քարոզիչները կամ անտեղյակ են հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող իրական զարգացումներից, կամ էլ իրենց լսարանին փորձում են հրամցնել սեփական երևակայության անպտուղ «գոհարները»»: