Պակիստանը կրակ է բացել Հնդկաստանի դիրքերի ուղղությամբ․ կա զոհ

Լուրեր

02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
Բոլորը

Հնդկաստանի Զինված ուժերի զինծառայողը զոհվել է վերահսկման գծի Քաշմիրի հատվածում՝ Պակիստանի կողմից բացված կրակի հետևանքով։ Այս մասին հայտնում է Daily Pioneer-ը՝ հղում կատարելով Հնդկաստանի ՊՆ-ին։

Համաձայն տեղեկությունների՝ Պակիստանի բանակը կրակ է բացել Ջամմու ու Քաշմիր դաշնակցային շրջաններում։ Նշվում է, որ հնդկական կողմից կրակ բացելու համար սադրանքներ չեն եղել։

«Կրակոցների հետևանքով մահացու վիրավորվել է Հնդկաստանի ԶՈւ մեկ զինվոր»,- նշված է Հնդկաստանի ՊՆ հայտարարության մեջ։  Հնդկական կողմը պատասխան կրակ է բացել պակիստանյան դիրքերի ուղղությամբ։

Հավելենք, որ Քաշմիրը վեճի առարկա է դարձել Հնդկաստանի ու Պակիստանի միջև 1947 թվականից, երբ Բրիտանական Հնդկաստանը, ստանալով անկախություն, ըստ կրոնական պատկանելության՝ բաժանվել է երկու պետության։ Այս պահին տարածաշրջանում չկա պետական սահման, նրանց տարածքները բաժանված են միայն վերահսկման գծով։

Հնդկաստանի ու Պակիստանի հարաբերությունները սրվեցին, երբ 2019 թվականի օգոստոսի 5-ին Նյու Դելին հայտարարեց Ջամմու ու Քաշմիր նահանգները երկու դաշնակցային տարածք (վարչական միավորներ, որոնք ավելի քիչ իրավունքներ ունեն, քան նահանգը) դարձնելու մասին:

 

Տաթև Ֆռանգյան