Արամ Համբարյանը՝ Հայոց ցեղասպանությունը Բայդենի կողմից ճանաչելու հավանականության ու Թուրքիայի հնարավոր քայլերի մասին

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Մինչ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ՝ ապրիլքսանչորսյան ուղերձը մնացել է 3 ամիս։ Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի  իր էջում գրել է  Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ Իր գրառման մեջ վերջինս փաստեր է ներկայացրել Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանակության ու դրա դեմ ուղղված Թուրքիայի հնարավոր քայլերի մասին։ Վերջինս մասնավորապես գրել է․

«Մինչ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ապրիլքսանչորսյան ուղերձը մնացել է 3 ամիս: Ահա թե ինչ գիտենք մենք․

-Ջո Բայդենը երեք տասնամյակ ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված ռեկորդային պայքար է մղել

-Որպես նախագահի թեկնածու՝ Ջո Բայդենը համոզիչ կերպով խոսել է հաջակցություն Հայոց ցեղասպանության ճանաչման

-ԱՄՆ Կոնգրեսը գրեթե միաձայն քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին ։(Նախագահ Բայդենի կուսակցության և ոչ մի անդամ դեմ չի քվեարկել ճանաչմանը)

-ԱՄՆ 49-րդ նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ Կոնգրեսի գրադարանը սկսել է պատշաճ կերպով գրացուցակում ներկայացնել այս հանցագործության ու Հայոց ցեղասպանություն խորագրով գրքերը։

Սակայն մենք նաև գիտենք, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեր չընտրված անձնակազմում կան հզոր պաշտոնյաներ, որենք կարիերա են կառուցել (և հանգստայան տներ են գնել) Թուրքիային հաճոյանալով՝ «ղեկավարելով» թուրք-ամերիկյան հարաբերությունները՝  «առևտուր անելով» այնպիսի հարցերով, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, քրդերի իրավունքները և Կիպրոսի ինքնիշխանությունը:

Առաջ նայելով՝

Կարող ենք ակնկալել, որ Թուրքիան իր դեսպանության միջոցով կվճարի լոբբիստներին ու տեղի դաշնակիցներին, կօգտագործի իր ունեցած բոլոր դիվանագիտական գործիքները՝ արգելափակելու Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ այդ թվում նաև (ևս մեկ անգամ  Արձանագրությունները 2․0) քաղաքական ներկայացումը՝ հրապուրելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարով `որպես Բայդենի գործող վարչակազմի կողմից ճանաչումը հետաձգելու պատճառ:

Եթե պատմությունը որպես ուղեցույց դիտարկենք, ապա Թուրքիան կփորձի ինչ-որ կերպ ներգրավել Հայաստանի կառավարությանը այս ժխտողական քարոզարշավին՝ ապահովելով Երևանի համաձայնությունը այնքան ժամանակ, մինչև կանցնի առաջիկա ապրիլի 24-ը։

Հիշեք իմ խոսքերը»,- գրել է Համբարյանը :

Տաթև Ֆռանգյան