ԵԽ-ն հակառուսական բանաձև է ընդունել Նավալնիի ձերբակալության առնչությամբ ու պահանջ ներկայացրել ԵՄ-ի դեմ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության առնչությամբ՝ ԵՄ-ից պահանջելով «անհապաղ խոչընդոտել «Հյուսիսային հոսք-2» նախագծի ավարտին, ինչպես նաև խստացնել Մոսկվայի դեմ կիրառվող սահմանափակումները. գրում է ՌԻԱ Նովոստին:

Փաստաթղթին կողմ է քվեարկել 581 պատգամավոր, դեմ՝ 50-ը, ձեռնպահ են մնացել 44-ը: Եվրախորհրդարանի՝ միջազգային հարցերով ընդունված բանաձևերը հռչակագրային բնույթ ունեն, և ոչ պարտադիր: Սակայն Եվրամիության մյուս ինստիտուտները պետք է հաշվի առնեն ԵԽ կարծիքը:

«Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին ու անդամ երկրներին վերանայել Ռուսաստանի հետ համագործակցությունը արտաքին քաղաքականության տարբեր հարթակներում», – ասվում է փաստաթղթում:

Նշենք, որ  Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել էր Մոսկվա վերադառնալուն պես «Շերեմետևո» օդանավակայանում: Ընդդիմադիր գործիչը հայրենիք էր վերադարձել Բեռլինից, որտեղ բուժում էր ստանում: Նրան ձերբակալել են պայմանական ազատազրկման ժամկետները խախտելու համար:

Նշենք նաև, որ Գերմանիայի Նավարկության և հիդրոգրաֆիայի դաշնային գրասենյակը (BSH) վերջերս երկրի ջրերում «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման թույլտվություն է տվել:

Հիշեցնենք, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարը անցնելու է Բալթիկ ծովի Ռուսաստանի ափերով դեպի Գերմանիա: ԱՄՆ-ը, որը ցանկանում է ԵՄ ներմուծել իր գազը, ակտիվորեն դեմ է գազատարի շինարարության ավարտին՝ պնդելով, որ նախագիծը ենթադրաբար սպառնում է Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը: