Առաջնայինը շիրակցի 62 գերիների հարցն է․ Շիրակի նորանշանակ մարզպետը խոսել է իր աշխատանքի առաջնահերթություններից

Լուրեր

02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
Բոլորը

Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ այսօր առաջին ճեպազրույցն է անցկացրել՝ ներկայացնելով իր աշխատանքի առաջնահերթությունները։

«Ինձ համար մեծ պատիվ է ծառայել Հայաստանի Հանրապետությանը, հատկապես, այս դժվարին ժամանակներում։ Ես այժմ իմ սիրելի քաղաքում եմ, իմ մարզում և պատրաստ եմ լծվել աշխատանքի Շիրակի մարզի զարգացման համար»,- ասել է Հովհաննես Հարությունյանը։

Նորանշանանակ մարզպետը խոսքը սկսել է պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին ցավակցելով ու նշել, որ ներկայում ամենահրատապը շիրակցի 62 գերիների հարցն է, որ այս պահին Կառավարության օրակարգային կարևոր խնդիրներից է։

«Ամենօրյա, ամենժամյա ռեժիմով զբաղվում են բոլորը, ովքեր կարող են այս հարցում ունենալ լուծման հնարավորություն։ Այս պահին մանրամասների մեջ չեմ խորանա, բայց մոտեցումը մեկն է՝ գերիները պետք է վերադառնան, հնարավորության դեպքում՝ ժամ առաջ, բայց բոլորս էլ պատկերացնում ենք, որ այդ հարցը կարճ ժամանակում չի լուծվելու»,- ասել է Հովհաննես Հարությունյանը։

Նա վստահեցրել է, որ պատրաստ է աշխատել և համագործակցել մարզի խնդիրներով մտահոգ բոլոր պատասխանատուների ու կառույցների հետ։

«Ես գիտակցում և պատկերացնում եմ գործի ծանրությունը, սակայն ունեմ նաև հաստատակամություն, որ համատեղ աշխատանքով կհաջողենք։ Առողջապահության մեջ ընդունված է ասել, որ ամենակարևորը ճիշտ ախտորոշումն է, կարծում եմ՝ մեզ պետք է հիմնահարցերը ճիշտ գնահատել և հնարավոր կլինի խնդիրների լուծման մեթոդներն էլ գտնել»,- ասել է նորանշանակ մարզպետը։

Անդրադառնալով կադրային քաղաքականությանը՝ նա նշել է, որ նախապատրաստած կադրերի բանակ չունի։

«Իմ թիմը Շիրակի մարզն է, իմ թիմը Շիրակի մարզի բոլոր գրագետ, գործունյա մարդիկ են, ովքեր պատրաստ են մարզի զարգացման համար աշխատել»,- ասել է Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ՝ Տիգրան Պետրոսյանն իր դիմումի համաձայն այսօր ազատվել է Շիրակի մարզպետի պաշտոնից և նոր մարզպետ է նշանակվել Հովհաննես Հարությունյանը։ Նա մասնագիտությամբ վիրաբույժ է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ 2016 թվականին եղել է  Շիրակի մարզի «Բեռլին» պոլիկլինիկայի տնօրենը, 2018-ին նշանակվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն տեղակալ։ 2019թ․ էլ նշանակվել է նախ  առողջապահության նախարարի խորհրդական, ապա՝ տեղակալ։

Էմմա Չոբանյան