Գյումրիում ցրտահարությունից մահվան դեպքը կարող է վերջինը չլինել․ նման վտանգի տակ գտնվող ընտանիքներ կան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Օրերս «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ Գյումրիում ցրտահարությունից տարեց կին է մահացել։

«Միայնակ բնակվող, տնակի հասցեով հաշվառում ունեցող 70 ամյա տարեց կին՝ Շ. Գ.-ն: Անկեղծ ասած ես սկզբունք էի դրել, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի ցրտահարության դեպքեր այս տարի ևս չգրանցվեն Գյումրիում, բայց ավաղ.․.»,- գրել էր Թումասյանը։

Factor.am-ի հետ զրույցում Վահան Թումասյանը պատմեց, որ տարեց կինն իրենց ուշադրությունից դուրս է եղել։ Տնակային ավանում է գրանցված եղել, բայց բնակվել է սեփական տանը։

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ վառելիքի առումով այս տարի մարդկանց պատրաստվածության վիճակը սարսափելի է՝ նախորդ տարիների համեմատ։

«Սոցիալական վիճակն առավել է ծայրահեղացել Շիրակի մարզում՝ տնակներում ապրող, կիսաքանդ շենքերում պատսպարպարված ընտանիքների մասով, դրան գումարվել են գյուղական համայնքներից մի քանի ընտանիքներ, որոնք նախկինում չկային»,- ասաց Վահան Թումասյանը։

Նրա խոսքով՝ նախորդ տարիներին գոնե կիսով չափ մարդիկ պատրաստված էին լինում, մյուս կեսին էլ իրենք էին կարողանում ինչ-որ ձևով ապահովել։

«Հիմա առհասարակ պատրաստված չէին, որովհետև աղքատությունը խորացել է, դրան նպաստել են նաև արտագնա աշխատանքի բացակայությունը, կորոնավիրուսը, պատերազմը։ Եվ, առհասարակ, պետությունից որևէ սոցիալական ծրագիր չիրականացվեց այդ խոցելի խմբերի համար։ Մեզ հիմա դիմում են մարդիկ, որ երբեք նախորդ տարիներին չէին դիմել։ Իրենք էլ են ամաչում, ասում են՝ կյանքի մեջ այդպիսի բան չենք արել, բայց հիմա ստիպված ենք։ Նախորդ տարիներին մարդիկ նաև աղբամաններից էին օգտվում՝ վառելիք հայթայթելու համար։ Հիմա դրանք էլ են դատարկ»,- ասաց Վահան Թումասյանը։

Նա նշեց, որ վերջին տարիներին ցրտահարությունից մահվան դեպք չի հիշում։ Գուցե և եղել է, որի մասին պատկան մարմինները չեն բարձրաձայնել, սակայն ցրտահարության դեպքեր է միայն մտաբերում, մահվան ելքով դեպքեր՝ ոչ։


Ընդհանուր առմամբ, քաղաքում կան ընտանիքներ, որոնք ցրտահարության վտանգի առջև են։ Եվ նրանք էլ կազմում են քաղաքացիների ամենախոցելի խումբը։

«Մոտավորոպես 22-25 թիրախ կա մեր աչքի առաջ, որոնց մեծ մասը միայնակ տարեցներ են՝ 80, 90 և ավելի տարեկան, որոնք տարբեր պատճառներով մնացել են մենակ։ Կան նաև ընտանիքներ՝ երեխաներով, միայնակ մայրեր»,- ասաց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահը։

Նրա խոսքով՝ վառելափայտի հերթական խմբաքանակի գնումը մի քանի օր ձգձգվել է, հիմա արդեն գումարը կա։ Ըստ Թումասյանի՝ առաջին հերթին ամենախոցելի ու վտանգի տակ գտնվող մարդկանց են բաժանելու։

Էմմա Չոբանյան