Հրապարակվել է ՄԻԵԴ-ի՝ ռուս-վրացական պատերազմի մասին որոշումը

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Ստրասբուրգի դատարանը 2008-ի օգոստոսի ռուս-վրացական պատերազմի գործով որոշում է կայացրել. գրում է aliq.ge-ն:

Վրաստանի վարչապետն այս փաստին անդրադառնալով՝ որոշման օրը Վրաստանի նորագույն պատմության պատմական օր է անվանել: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Վրաստանի նորագույն պատմության մեջ ամենակարևոր օրերից մեկն է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ռուսաստանի դեմ դատական հայցն ավարտվեց Վրաստանի հաղթանակով: Սա մեր ընդհանուր հաղթանակն է», — գրել է Գախարիան:

Ի օգուտ Վրաստանի կայացվել են հետևյալ որոշումները.

Մեծ պալատի կողմից այդ խախտումների ընդունումը հաստատում է, որ Ռուսաստանը 2008- օգոստոսյան պատերազմի ընթացքում իրականացրել է վրացիների էթնիկական զտումներ,
Դատարանը կիսում է Վրաստանի դիրքորոշումը և ճանաչում Ռուսաստանի պատասխանատվությունը՝ վրացի ռազմագերիների և խաղաղ բնակիչների նկատմամբ խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի համար,
Դատարանը կիսում է Վրաստանի դիրքորոշումը և ընդունում Ռուսաստանի պատասխանատվությունը՝ քաղաքացիական անձանց ազատությունն ու անվտանգությունը խախտելու մեջ,
Դատարանը կիսում է Վրաստանի դիրքորոշումը և հաստատում Ռուսաստանի պատասխանատվությունը՝ պատերազմի ընթացքում Վրաստանի քաղաքացիների սպանությունների վերաբերյալ հետաքննություն չսկսելու համար:
Վրաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ռուսաստանի դեմ օգոստոսյան պատերազմի գործով դիմում էր ներկայացրել 2008 թվականի օգոստոսի 11-ին, սակայն այն վերջնականապես ընդունվեց 2011-ի դեկտեմբերի 13-ին, իսկ 2012-ի ապրիլի 3-ին գործը քննարկման ուղարկվեց Մեծ պալատ:

Հիշեցնենք՝ վրաց-ռուսական պատերազմից անցել է 12 տարի:

2008 թվականի ամռանը Ցխինվալիի շրջանի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ:

Վրաստանի վարկածով՝ Ռուսաստանը նախապես պատրաստվում էր զորքեր մտցնել ինքնավարություն և վրացական բանակը դիմել է պատասխան գործողությունների։ Մինչդեռ ռուսական կողմն ասում է, թե զորքերը տարածաշրջան են մտցվել քաղաքացիներին և խաղաղապահներին պաշտպանելու նպատակով:

Ըստ պաշտոնական տվյալների՝ այդ հինգ օրերին օսական կողմն ունեցել է 365 կորուստ, վրացական կողմը՝ 412: Զոհվել են նաև 67 ռուս խաղաղապահներ: Հարավային Օսիայի տարածքում գտնվող վրացական գյուղերի մոտ 80 հազար բնակիչ լքել է տներն ու համալրել փախստականների և բռնի տեղահանվածների շարքերը: