Նկուղում ապրող բազմազավակ ընտանիքի համար խոստացել են բնակարան գնել. «բարեգործական» իրարանցում մեր հերոսի շուրջ

Լուրեր

12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
Բոլորը

Դեկտեմբերի 26-ին Factor.am-ը այցելել էր նախկին ազատամարտիկ, բազմազավակ Վիրաբ Շաբոյանին, որը չկարողանալով վճարել տան վարձը, Ամանորից առաջ կնոջ և 12 երեխաների հետ ճարահատյալ զավթել էր Մոլդովական փողոցում գտնվող Նոր Նորքի հանրակացարանի նկուղը:

Պետգույքի կառավարման վարչությանը պատկանող այս տարածքում ընտանիքն ապրում է առանց լույսի, ջրի, առանց ջերմության: Վիրաբ Շաբոյանը տաքսի է քշում, բայց իր ստացած եկամուտով չի կարողանում ընտանիքի համար գոնե տանելի պայմաններ ապահովել: Շաբոյանները չունեն տարրական կենցաղային իրեր, երեխաները ոտաբոբիկ են, չունեն հագուստ, կոշիկ:

Ռեպորտաժը, որը պատրաստել էինք, հուզել էր շատերին: Այն դիտելով, Վիրաբ Շաբոյանին օգնելու ցանկությամբ մարդիկ՝ Հայաստանից և սփյուռքից, կապվում էին մեզ հետ, խնդրում էին Շաբոյանների հեռախոսահամարները: Ֆեյսբուքում անգամ հատուկ խումբ ստեղծվեց՝ «Պահաջում ենք բնակարան ազատամարտիկին» անվամբ:

«Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ևս, տեսնելով ռեպորտաժը, այցելել էր ընտանիքին, ապա ֆենսբուքյան իր էջում գրել էր այս ընտանիքի մասին:

Անցել է մոտ մեկ ամիս: Վիրաբ Շաբոյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է փոխվել այս ընթացքում: Նա հայտնեց, որ երեխաների հետ ապրում է նույն նկուղում, բայց երեկ հույս է առաջացել, որ շուտով Շաբոյանների կյանքը կփոխվի: Նախկին ազատամարտիկին իր մոտ է կանչել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը և հայտնել, որ որոշվել է Նոր Նորքի հանրակացարանային շենքում բնակարան գնել Շաբոյանների համար:

«Հիմա մեր մասիվի թաղապետն ու քաղաքապետը որոշել են մեր շենքից տարածք առնեն, որ ապրենք, բայց սա հաստատ չի, պետգույքի վարչությունից է նաև կախված», – հայտնեց մեզ Վիրաբ Շաբոյանը:

Նա պատմեց, որ այս ամսվա ընթացքում իրեն եկել գտել են բարեսիրտ մարդիկ Հայաստանից և սփյուռքից. «Երեկ երկու աղջիկներ էին եկել, ոնց որ ԱՄՆ-ում են ապրում, ասեցին, ձեզ համար ով ինչ կանի, կապ չունի, մենք ուզում ենք ընկերուհիներով ձեզ համար առնել, ինչի կարիք որ ունեք՝ կահույք, իրեր»:

Մի տղամարդ Բելգիայից սկայպով, հարևանների միջոցով կապվել է ընտանիքի հետ, առաջարկել է Վիրաբին բնակարան վարձել, խոստանալով, որ ինքը կփոխհատուցի վարձի գումարը: Վիրաբ Շաբոյանը հրաժարվել է օգնությունից: Բացատրում է. «Ասեցի՝ լավ, մի քանի ամիս ասենք թե՝ օգնեք, բա հետ՞ո, ես էլի կմնամ փողոցում»:

Ամենաանսպասելին եղել է Նոր Նորքի թաղապետ Արմեն Ուլիխանյանի այցը: «Առաջ մենք իրեն դիմել էինք, չէր էլ ընդունել: Հիմա փոխվել է: Գիշերը ժամը մեկին եկավ մեր տուն, տեսավ, տպավորությունը փոխվեց: Մեզ հիմա ամեն անգամ զանգում են թաղապետարանից, հետաքրքրվում են, մեզ օգնություն տվեցին ու մտցրել են օգնությունների ծրագրում, որ մշտական օգնեն», – նշեց Վիրաբ Շաբոյանը:

Սյուզան Սիմոնյան