Բազմազավակ ընտանիքի երեխաները Երևանում առաջին անգամ տոնածառ տեսան

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Գիշերը Վիրաբ Շաբոյանը երեխաների հետ անցկացրել է Նոր Նորքի հանրակացարանի գետնահարկում. խոնավության, խավարի մեջ։ Նկուղը պատկանում է պետգույքի կառավարման վարչությանը։ Բազմազավակ ընտանիքն այն զավթել է ճարահատյալ։ Վարձով տան տիրոջը 4 ամսվա գումար է պարտք։ Վերջինս երկար սպասելուց հետո առաջարկել է դուրս գալ բնակարանից։ Վիրաբը ընտանիքով իջել է նկուղային հարկ։ Նա խոստանում է մեկ տարուց ոչ բնակելի այս տարածքին տան տեսք տալ։

Ղարաբաղյան պատերազմի մասնակից Վիրաբ Շաբոյանը 14 երեխա ունի։ Երկուսն ամուսնացած են, ապրում են Արցախում։ Պատերազմից հետո նա ընտանիքով մնաց Քաշաթաղի շրջանի Նորաշեն գյուղում, Արցախի առաջին վերաբնակեցնողներից էր։ Բայց աշխատանք չուներ։ Կյանքը ծանր էր։ Երեխաներին վերցրեց, եկավ Երևան։ Այստեղ փոքրերն առաջին անգամ տոնածառ տեսան։ Նախկին ազատամարտիկը տաքսի է քշում։ Ընտանիքի հացն ապահովում է, բայց բոլորին պարտք է։ Գլխավոր պարտատերը հարևան կրպակի տերն է, որը աշխատողին հերթական անգամ ուղարկել էր պարտքն ուզելու։ Կրպակի աշխատողն ասում է, որ 500 հազարից ավելի է Շաբոյանների պարտքը։ Վիրաբը խոստացել էր, որ հենց հերթական երեխան ծնվի, կմարի պարտքը երեխայի համար տրվող նպաստից։ Միլիոն դրամը որպես նպաստ տալու էին Մոնթեի համար։ Նա երեխաներից վերջինն է, բայց քանի որ Վիրաբը Արցախի գրանցում ունի, նրան նպաստ չհասավ։ Իսկ Քաշաթաղի շրջանում նրան հրաժարվում են գրանցումից հանել։

«Պետք է 50 տարիս լրանա, որ նոր հանեն գրանցումից։ Մինչև 50 տարեկան տղամարդկանց Արցախում գրանցումից չեն հանում», – ասում է Քաշաթաղի շրջանի նախկին բնակիչը։

Վիրաբը Հայաստանի Հանրապետության սոցապնախարարություն էլ է դիմել նպաստի հարցով և մերժվել է։ Իսկ պետգույքի կառավարման վարչությունից էլ նրան հրահանգել են ազատել ապօրինի գրաված նկուղը։ «Այն պետական սեփականություն է հանդիսանում և վաճառքի ենթակա չէ», – նշում է պետգույքի օտարման բաժնի պետ Ալբերտ Գասպարյանը։

Նոր Նորքի հանրակացարանի բնակիչները գոհ են պետգույքի վարչության ղեկավարից։ Որոշ ոչ բնակելի տարածքներ նրանց այնուամենայնիվ կառավարության որոշմամբ նվիրաբերվել են։ Բայց որպեսզի կառավարությունը ոչ բնակելի տարածք նվիրաբերելու որոշում կայացնի, ժամանակ է պետք, իսկ Վիրաբն ու նրա երեխաներն այս նկուղում նորեկներ են։ Բազմազավակ ընտանիքների աջակցության մասին խոստումներ Շաբոյանները հեռուստացույցով շատ են լսել։ Բայց իրականացել է մեկը միայն․ վարձով տան տերը խոստացել է ամենափոքրերին առայժմ դուրս չանել սենյակից։ Մեծ երեխաները ծնողների հետ իջնում են նկուղ գիշերելու։

Սյուզան Սիմոնյան