Շուռնուխցի Ստեփանի տունը Հայաստանում է, գոմը՝ Ադրբեջանում․ քարտեզագետը՝ Սյունիքի գործընթացի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Սյունիքում մինչ այս ճշտվում էին Հայաստանի և Ադրբեջանի վերահսկողության գոտիները, իսկ շուտով կսկսվի սահմանազատման-սահմանագծման գործընթաց։ Այս թեմաների շուրջ զրուցել ենք քարտեզագետ Ջորջ Տաբակյանի հետ։

-Պարո՛ն Տաբակյան, սկսենք ամենամարդկային պատմությունից։ Շուռնուխում Ստեփանի տունը բաժանվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ստեփանը առավոտյան արթնանում է Հայաստանում, ապա գնում է Ադրբեջան, վերադառնում և այդպես շարունակ։ Ինչպե՞ս է այսպես ստացվել։

-1974 թվականի խորհրդային քարտեզով Շուռնուխը կիսվում է, և այսօր իրականությունը դա է։ Աջի վրա ադրբեջանական Շուռնուխն է, ձախում՝ հայկականը։ Ստեփանի տունը նույնպես՝ աջի վրա տունն է, ձախում՝ գոմը։ ԽՍՀՄ վարչական քարտեզներով սահմանն անցնում է երկուսի միջով՝ տունն ու անասնագոմն առանձնանում են։ Եվ իր տան մուտքն Ադրբեջանի կողմից է… Գոմը մնում է Ադրբեջանի կողմում, տունը Հայաստանի կողմում է, և տան մուտքը Գորիս-Կապան ճանապարհից է՝ ադրբեջանական մասից։ Հարևանի տանը, որտեղ մինչև նոյեմբերի վերջ հարևանն էր ապրում, հիմա ադրբեջանցի զինվորականներ են։

-Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ նշեց, որ կիրառվում են 1975-1976 թվականների ռազմական քարտեզներ՝ 50․000 մասշտաբով։ Դա նշանակում է, որ եթե քարտեզի վրա սահմանի գիծը կես միլիմետր է, ապա գետնի վրա դա 25 մետրանոց լայնությամբ տարածք է։ Եվ Իսրայել-Լիբանան սահմանի օրինակով կարելի է այդ սահմանի գծման ժամանակ փոփոխություններ անել, որպեսզի խնդիրներ չառաջանան Ստեփանի տան օրինակով։ Որքա՞ն է դրա հնարավորությունը, եթե հաշվի առնենք հայ-ադրբեջանական իրավիճակը։

-Այդ հնարավորությունը միշտ էլ կա։ Ճիշտ եք ասում, որ ճշգրտությունը մոտավոր 25-30 մետր է, կարող է մի տուն լրիվ այս կողմ-այն կողմ անցնել։ Դա արդեն պայմանավորվածության՝ բանակցությունների հարց է։ Քանի դեռ մենք ոչ պատերազմի վիճակում ենք իրենց հետ, խոսում ենք ռուս խաղաղապահների միջոցով, ամեն ինչ կարելի է պայմանավորվել, որ եթե այս մարդու տունը կիսված է, կա՛մ տունը լրիվ թողնենք ձեզ մոտ, կա՛մ այդ տունը մտցնենք մեր տարածքի մեջ։ Բայց սա պայմանավորվելու հարց է։

-1920-ական թվականների քարտեզներն ավելի ճոխ տարածքներ են նախատեսում Հայաստանի համար, բայց ժամանակի ընթացքում այդ տարածքներն անցել են Ադրբեջանին։ Կարելի՞ է որոշել, որ բաժանումն արվի նախկին սահմաններով։

-Էլի հարցը պայմանավորվածության վրա է։ Մենք գիտենք, որ 1920-ականների քարտեզներով, որոնք երկու կողմից ստորագրվել են, Հայաստանի տարածքը մոտավոր 31 հազար քառակուսի կիլոմետր է։ Իսկ այսօրվա դրությամբ՝ 1974-ի քարտեզներով, մոտավոր այդ սահմանները 29․700 կմ է։ Այսինքն՝ 1․300-1․400 կիլոմետր մենք կորցրել ենք։

Եվ այդ բոլորը մենք կորցրել ենք հենց Ադրբեջանի սահմանի վրա։ Այսինքն՝ Վրաստանի հետ մեր սահմանը համարյա նույնն է մնացել։ Թուրքիայի սահմանը մնացել է նույնը՝ Արաքս գետն է։ Իրանի սահմանը էլի շատ հստակ է եղել։ Այդ 1․500 կիլոմետրը 60 տարվա մեջ մենք կորցրել ենք Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան