Բայդենը չեղարկել է Թրամփի մի շարք որոշումներ

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Երդմնակալությունից ժամեր անց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղյալ է հայտարարել Դոնալդ Թրամփի քաղաքական որոշ որոշումներ, գրում է BBC-ն։

«Վատնելու ժամանակ չունենք, պետք է զբաղվենք ճգնաժամով, որի հետ առերեսվել ենք»,- գրել է Բայդենը թվիթերի իր միկրոբլոգում՝ Սպիտակ տան ղեկավարումը ստանձնելուց հետո։

Նախագահ Բայդենը, ընդհանուր առմամբ, ստորագրել է 15 իրավական հրաման։

Նրա մյուս որոշումների համաձայն՝ չեղարկվել են կլիմայի փոփոխության ու ներգաղթյալների վերաբերյալ Թրամփի վարչակազմի որոշումները։

Նա նաև հավանության է արժանացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպություն ԱՄՆ վերադարձին։ Կազմակերպությունից Միացյալ Նահանգների դուրս գալու գործընթացն անցած տարի սկսել էր Թրամփը՝ մեղադրելով կազմակերպությանը համաճարակի մասշտաբները հօգուտ Չինաստանի թաքցնելու մեջ։

Բայդենը ԱՄՆ-ին է վերադարձրել նաև «Կլիմայի փոփոխության վերաբերյալ» փարիզյան համաձայնագիրը, որից դուրս գալու վերաբերյալ որոշում էր կայացրել իր նախորդը։ Այդ պայմանագիրը ենթադրում է մթնոլորտ ածխածնի արտանետումների կրճատում։ Նոր նախագահը նաև կանգնեցրել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումն ու չեղարկել է սահմանամերձ շրջաններում հայտարարված արտակարգ իրավիճակը։

 

Տաթև Ֆռանգյան