Կառավարությունը 7․4 մլն դոլարի չափով նոր վարկ կվերցնի

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՀՀ Կառավարությունը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից պատրաստվում է 7․4 մլն դոլարի չափով նոր վարկ վերցնել։ Նշյալ գումարը հատկացվելու է Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցմանն ու արդիականացմանը։

Ուշագրավ է, որ Կառավարությունը նույն ԲԿ-ի շինարարության համար 2-րդ անգամ է վարկ վերցնում, քանի որ նախապես վերցված գումարը ծախսվել է այլ նպատակներով։

Բանն այն է, որ ՀՀ Կառավարությունը դիմել էր Համաշխարհային բանկին և Մարտունու ԲԿ-ի համար նախատեսված գումարը՝ 3 մլն դոլարը, վերաբաշխվել էր COVID-19-ին դիմակայելու համար Հայաստանին անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։ Արդյունքում, ներկայում առկա է 3 մլն դոլարի դեֆիցիտ՝ Մարտունու ԲԿ-ի արդիականացման աշխատանքների ֆինանսավորման մասով։

Առողջապահության նախարարության հիմնավորման մեջ նշված է՝ ծրագրի արդյունավետ շարունակականության ապահովման տեսանկյունից անհրաժեշտ և նպատակահարմար է 7․4 մլն դոլար գումարի տրամադրման վերաբերյալ նոր վարկային համաձայնագրի ստորագրումը։

Նարեկ Կիրակոսյան