ԵՄ-ն կիսում է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները. Անդրեա Վիկտորինի

Լուրեր

02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
Բոլորը

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

«Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում ԵՄ-ի աջակցությամբ և գործընկերությամբ իրականացվող ծրագրերը:

Անդրադառնալով արցախյան վերջին պատերազմին՝ նախարարը փաստել է, որ դրա հետևանքով Արցախի մշակութային ժառանգության մի զգալի հատված, հայտնվելով հայկական վերահսկողությունից դուրս, այսօր գտնվում է անմիջական վտանգի ներքո:

«Այս պահին օրհասական և առաջնային է համամարդկային այդ արժեքների պահպանությունը, և մենք ակնկալում ենք ԵՄ աջակցությունը՝ կանխելու այդ արժեքներին սպառնացող ցանկացած վտանգ»,- շեշտել է Վ. Դումանյանը՝ ընդգծելով, որ վերջին իրադարձությունների համատեքստում ՀՀ կառավարության համար գերակա են կրթության ոլորտի բարեփոխումները՝ որպես երկրի անվտանգության երաշխիք:

«Այս հարցում ևս ակնկալում ենք ԵՄ աջակցությունը՝ բարձրագույն կրթության ոլորտում երկարաժամկետ կտրվածքով միջազգային մակարդակի հետազոտություններ իրականացնելու համար՝ թե՛ մասնագիտությունների, թե՛ բուհական համակարգի կառուցվածքի մասով»,- շեշտել է նախարարը և տեղեկացրել, որ ընթանում են Կրթության զարգացման ռազմավարության մշակման աշխատանքները, որոնք այժմ վերանայման փուլում են: Վահրամ Դումանյանի խոսքով՝ դա պայմանավորված է պատերազմական և հետպատերազմական փուլերի հետևանքներով. վերանայման ընթացքում կվերագնահատվեն ոլորտների զարգացման հիմնական գերակա ուղղությունները, և կսահմանվեն դրանց լուծմանը միտված քայլերը:

Դեսպան Անդրեա Վիկտորինն իր հերթին նշել է, որ ԵՄ-ն կիսում է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները. «2020 թվականն իրավամբ ծանր տարի էր. COVID-ը բոլորիս սովորեցրեց առավել զարգացնել մեր թվային կարողությունները և ենթակառուցվածքները: Այդ նպատակով Եվրամիությունն օժանդակություն է տրամադրել ԿԳՄՍ նախարարությանը՝ հեռավար ուսուցման կազմակերպման համար: ԵՄ-ն կիսում է նաև Արցախի մշակութային ժառանգության վերաբերյալ մտահոգությունը՝ այդ հարցում բարձր գնահատելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք գործունեությունը»:

Դեսպանը շեշտել է ՄԿՈՒ ոլորտի զարգացման «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» բյուջետային աջակցության ծրագրի կարևորությունը: Այդ համատեքստում նա ընդգծել է ծրագրին պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած քաղաքացիների ներգրավվածության խնդիրը՝ նրանց սոցիալական վերաինտեգրումն ապահովելու տեսանկյունից:

Անդրեա Վիկտորինն անդրադարձել է նաև «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար», միջբուհական համագործակցության Erasmus+ և «Հորիզոն-2020» ծրագրերին՝ որպես համագործակցության լավ օրինակներ: Նա տեղեկացրել է, որ ԵՄ-ն սկսել է առաջիկա 7 տարիներին նախատեսվելիք ծրագրերի նախանշման գործընթացը՝ կարևորելով դրանք ՀՀ կառավարության հետ իրականացնելու անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին նախարար Վահրամ Դումանյանը ևս մեկ անգամ կարևորել է Եվրամիության աջակցությունը և ակնկալել սերտ համագործակցություն՝ որպես ԿԳՄՍ ոլորտների զարգացման առանցքային գործընկեր»,- ասված է հաղորդագրությունում: