ՌԴ-ն ռազմական ոստիկանություն է մտցրել Սիրիայի՝ Թուրքիայի ԶՈւ թիրախի տակ հայտնված շրջաններ․ Al-Masdar News

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Թուրքիայի Զինված ուժերի ու դրա դաշնակիցների  կողմից գրոհներից հետո ՌԴ ռազմական ոստիկանությունը հավելյալ ուժեր է ուղարկել Սիրիայի Ալ-Հասաքա շրջան։ Համաձայն տեղի զինվորական աղբյուրի՝ ՌԴ զորքերը տեղակայվել են Թալ Թամր շրջանի առաջնագծում և նրանց առջև խնդիր է դրվել վերահսկել հրադադարի պահպանման ռեժիմն Ալ-Հասաքա շրջանում, գրում է Al-Masdar News-ը։

Համաձայն լրատվականի աղբյուրի՝ ՌԴ ռազմական ոստիկանությունը մտել է Թալ Թամրի տարածք զրահամեքենաներով և տեղակայվել է այն տարածքներում, որոնք վերահսկվում են Սիրիայի արաբական բանակի ու Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից։

Թուրքիայի Զինված ուժերն ու նրա դաշնակիցները այս տարի գրեթե ամեն օր թիրախավորել են Թայ Թամրը, ինչն էլ ստիպել է ՌԴ ռազմական ոստիկանությանը ավելի մեծ թվով զորքեր տեղակայել այս տարածքում՝ ճնշելու ռազմական գործողությունները։

Հոդվածում նշվում է, թե պարզ չէ՝ արդյոք մոտ ապագայում Թուրքիայի ԶՈւ-ն կձեռնարկի որևէ հարձակում արևելյան Ալ-Հասաքայում, սակայն եթե նրանք ընտրեն այդ ճանապարհը, ստիպված կլինեն առերեսվել ՌԴ ռազմական ոստիկանության հետ, որոնք արմատապես տեղավորված են այդտեղ։

 

Տաթև Ֆռանգյան