Թրամփը ներում է շնորհել 73 մարդու․ Ջուլիան Ասանժն ու Էդվարդ Սնոուդենն այդ ցուցակում չեն

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ԱՄՆ հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել իր նախկին խորհրդական Սթիվ Բաննոնին, որին խարդախություն կատարելու մեղադրանք էր սպառնում։ Այս մասին տեղեկությունը հայտնվեց նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից ընդամենը մի քանի ժամ առաջ, գրում է BBC-ն։

Դոնալդ Թրամփը, իր պաշտոնավարման վերջին ժամերին ներում է շնորհել նաև 140 այլ մարդկանց։ Ներում է շնորհվել ռեփ կատարող Լիլ Ուայնեին, իսկ մեկ այլ ռեփ կատարող Կոդակ Բլաքի ու Դեթրոիդի նախկին քաղաքապետ Քվամ Քիլպատրիկի համար փոխվել է պատժաչափը։

«Ընդհանուր առմամբ՝ 73 մարդու ներում է շնորհվել, ևս 70 մարդու  համար պատիժը փոխվել է»,- ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:

Հավելենք, որ անձամբ Թրամփին, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների ներում չի շնորհվել։ Ավելի վաղ ԶԼՄ-ները չէին բացառում, որ Թրամփը կարող էր գնալ նման կանխարգելիչ քայլի, սակայն ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, որ նրան այդ մտքից հետ կանգնելու հարցում համոզել են նրա փաստաբանները։

Ցուցակում չկա նաև Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն ու WikiLeaks -ի հիմնադիր Ջուլիան Ասանժը։

Տաթև Ֆռանգյան