Գյումրիում բնակվող արցախցի երեխաները յուրօրինակ ներկայացում են բեմադրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Նոր տարուց հետո Գյումրիի թիվ 1 նախկին գիշերօթիկում ապաստանած արցախցի երեխաները շատ կարևոր գործ են նախաձեռնել։ Հունվարից 5-ից ամեն օր դասերից հետո հաճախում են Գյումրիի մտորումների թատրոն ու զբաղվում ստվերների ներկայացման բեմադրությամբ։ Դեկորների ստեղծումից մինչև երաժշտական ձևավորում, հեքիաթի ընտրություն ու դերախաղ․ ամբողջը երեխաների աշխատանքն է:

Այս յուրօրինակ ծրագիրն իրականացնում է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը՝ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ՝ Երևան, Գյումրի, Գավառ քաղաքներում։ Գյումրիի ծրագիրն ավելի շատ մշակութային ուղղվածություն ունի ու իրականացվում է «Մշակույթը՝ հանուն խաղաղ ապագայի» խորագրի ներքո:

«Երիտասարդները՝ Հայաստանում ապաստանած արցախցիների համար» ծրագրի Գյումրիի համակարգող Լենա Հովհաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում պատմեց, որ դեկտեմբերին երեխաներին ու երիտասարդներին ծանոթացրել են Գյումրիի պատմամշակութային վայրերին, եղել թանգարաններում, մասնակցել տիկնիկային ներկայացումների։ Մտորումների թատրոնում ստվերների ներկայացում դիտելուց հետո էլ երեխաների մեծ մասը ցանկություն է հայտնել ծանոթանալ այդ արվեստին:

«Այս ամենի շնորհիվ նրանք առնչվում են արվեստի տարբեր բնագավառների հետ, սովորում են, հմտանում: Երեխաների դաստիարակության ու հասարակության մեջ ինտեգրվելու գործում մշակութային կրթությունը շատ ենք կարևորում։ Ցավոք, երեխաներից շատերն առաջին անգամ են թատրոն հաճախում կամ տիկնիկային ներկայացում դիտում, երաժշտական, նկարչական դպրոց հաճախելու ցանկությունը մեծ է եղել, սակայն որոշ գյուղերում նման հնարավորություն չի եղել»,- ասաց Լենա Հովհաննիսյանը։

Նա հավելեց, որ երեխաներն ու երիտասարդները սկզբում բավական վատատեսորեն են տրամադրված եղել, իսկ հիմա ուզում են կրթություն ստանալ, խմբակից որոշները նույնիսկ որոշել են ընտրել թատերական ուղղությունը:

Երկու ամիս առաջ Մարտակերտից Գյումրի տեղափոխված 16-ամյա Առուշան Սահակյանն արդեն հարմարվել է քաղաքին, կյանքին ու նոր միջավայրին, ապագան էլ այստեղ է տեսնում։

«Արդեն դպրոց եմ հաճախում, պլանավորում ենք մնալ Հայաստանում, երևի կընդունվեմ ռեժիսուրայի բաժինն ու կսովորեմ այստեղ»,- մեզ հետ զրույցում ասաց Առուշանը։ Ասաց՝ բավական ոգևորված է և ակտիվորեն մասնակցում է ներկայացման նախապատրաստական աշխատանքներին։

Բեմականացվում է Հովհաննես Թումանյանի «Պոչատ աղվեսը» հեքիաթը։ Հեղինակի ու հեքիաթի ընտրությունը երեխաներինն է, կերպարներին էլ նրանք են նկարել ու հետո ընտրել, թե որ տարբերակները կարող են օգտագործվել ներկայացման մեջ։ Երեխաներին օգնում է ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը։

Նշենք, որ արցախցիները Գյումրին շատ են հավանել, հարմարվել են տեղի կյանքին ու նույնիսկ բարբառին։ Հադրութի շրջանի Հայկավան գյուղից 15-ամյա Ռազմիկը մեզ հետ զրույցում անկեղծացավ՝ ծանոթ էր Գյումրիի բարբառին, բայց չէր սիրում, հիմա սիրում է․ բարբառը գիտի, հասկանում է, բայց չի խոսում։

Հադրութցի 11-ամյա Ալեքսն էլ ասաց՝ Գյումրիի բարբառը իմացել է ավելի վաղ։

«Ես Գյումրիի բարբառը շուտ գիտեի, կինոներից էի սովորել ու էստեղ, որ եկել էի, բոլորին հասկանում էի»,- ասաց Ալեքսը։ Նա պատմեց, որ արդեն դպրոց է հաճախում, թատրոնն էլ է սիրում, բայց երազում է ծրագրավորող դառնալ, իսկ նպատակին հասնելուն չեն խանգարի նաև պատերազմի բերած դժվարությունները։

Ներկայացման առաջնախաղը նախատեսվում է հունվարի 28-ին, որին ներկա են լինելու ծրագրի այս փուլին չմասնակցած արցախցի փոքրիկները։ Եվ եթե այն հաջողված լինի, շարունակական բնույթ կունենա։ Հետաքրքիր ժամանց և մշակութային կրթություն ապահովելուց զատ՝ այս միջոցառումն ունի նաև սոցիալական փոխաջակցության ու կորուստներից չկոտրվելու և առաջ գնալու գաղափար:

Էմմա Չոբանյան