Ավելի շատ ադրբեջանցիներից էինք վախենում, քան հայերից․ վարձկանը պատմել է սպանված սիրիացիների մասին

Լուրեր

02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
Բոլորը

Ադրբեջանում մարտնչած «Համզա» խմբավորման անդամներից մեկը պատմել է ԼՂ պատերազմին իրենց մասնակցության մասին։ Վերջինս մասնավորապես պատմել է, որ Թուրքիան խաբել է իրենց, թե ինչու են նրանք մեկնում Ադրբեջան, որ թուրք զինվորներ չեն եղել իրենց հետ և  որ իրենք ավելի շատ վախեցել են ադրբեջանցի զինվորներից, որոնք իրենց շատ վատ են վերաբերվել։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը, որը բազում տեղեկություններ է հայտնել Արցախյան պատերազմում վարձկանների մասնակցության մասին։ Վերջինս հրապարակել է նաև ձայնագրությունը։

Վարձկանը մասնավորապես պատմում է․

«Երբ մենք հասանք Ադրբեջան, նրանք մեզ ասացին, որ հայերն անհավատներ են, և որ մենք պետք է պաշտպանենք ազերիներին։ Բայց մենք նման պայմանավորվածություն չենք ունեցել։ Նրանք մեզ ասել են, որ Ղարաբաղն օկուպացված է հայերի կողմից՝ իսլամի թշնամիների կողմից, և մենք պետք է պաշտպանենք Ղարաբաղում մահմեդականներին։ Թուրքերը մեզ հետ չէին, նրանք մեզ միայն ոգեշնչում էին, մեզ հետ էին ադրբեջանցիներ, որոնք մեզ շատ վատ էին վերաբերվում։ Երբ նրանք մեզ իրենց հետ տանում էին մարտերի, ավելի շատ նրանցից էինք վախենում, քան հայերից։ Քանի որ ես տեսել եմ, թե ինչպես են մարդիկ սպանվում Ղարաբաղում, ոչ մեկ անգամ։ Ես տեսնում էի սպանված սիրիացիների»,- պատմել է սիրիացի վարձկանը։