Իրանի ներքին դաշտում Արցախի խնդիրը է՛լ ավելի է կարևորվել․ Ոսկանյան

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տարածաշրջանային խնդիրների համատեքստում Իրանի համար նախկինում ավելի կարևոր էին համարվում Սիրիայի, Իրաքի գործընթացները։ Իսկ Արցախյան երկրորդ պատերազմից հետո Իրանի ներքին քաղաքական դաշտում կարևորություն է ստացել նաև արցախյան հիմնախնդիրը։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Փորձագետը բացատրեց, որ նախևառաջ դա կապված է Ադրբեջանի կողմից Իրան-Արցախ սահմանի բռնազավթման և այդ հատվածում ահաբեկիչների տեղակայման հետ։

Ըստ Ոսկանյանի՝ իրանցիները երկար տարիներ պայքարել են, որ թույլ չտան ահաբեկիչներին մոտենալ Իրանի սահմաններին, իսկ հիմա փաստացի ադրբեջանական վերահսկողության տակ անցած հատվածում նրանք հենց Իրանի սահմանին են հայտնվել։

Տարածաշրջանում էլ, ըստ իրանագետի, փաստացի նոր իրավիճակ է ստեղծվել, մասնավորապես թուրքական և ադրբեջանական առանձին պետությունները միավորվել են, և Իրանի համար հյուսիսում երկու ելք կա՝ միասնական Թուրքիա-Ադրբեջան կամ Հայաստան։ Այս պայմաններում էլ իրանցիների համար նույնպես շատ կարևորվում է Սյունիքի գործոնը։

Ըստ Ոսկանյանի՝ Հայաստան-Իրան սահմանը կենսական նշանակություն ունի Իրանի համար, ու հարևան պետությունը արդեն ակնարկներ է անում՝ այդ տարածաշրջանի զարգացմանը օժանդակելու վերաբերյալ։