Թրամփը չեղարկել է Եվրոպայից ԱՄՆ մուտքի արգելքը․ Բայդենը համաձայն չէ փոփոխությունների հետ

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 18-ին հրաման է ստորագրել, որը չեղարկում է երկիր մուտքի արգելքը շենգենյան գոտու երկրներից, Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից ու Բրազիլիայից։ ԱՄՆ մուտք գործողները պետք է ներկայացնեն COVID-19-ի բացասական թեստ։ Համաձայն հրամանի՝ նոր կանոնները պետք է ուժի մեջ մտնեն հունվարի 26-ից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Միևնույն ժամանակ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ իրենց վարչակազմը մտադիր չէ հանել սահմանափակումները հունվարի 26-ին։

«Ընդհակառակը, նախատեսվում է ուժեղացնել միջազգային ուղևորությունների վերաբերյալ միջոցառումները `COVID-19- ի տարածումը զսպելու համար», – ասել է Փսակին:

Հիշեցնենք՝ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին: Շենգենյան գոտուց, Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից, Բրազիլիայից, Չինաստանից և Իրանից Միացյալ Նահանգներ մուտքի արգելքը մտցվել էր 2020-ի մարտին ՝ համաճարակաբանական իրավիճակի արագ վատթարացման պատճառով:

 

Տաթև Ֆռանգյան