Ռուսաստանը հավելյալ զորք է ուղարկում Սիրիա՝ թուրքական զորքերի ակտիվ գրոհներից հետո

Լուրեր

01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
Բոլորը

ՌԴ Զինված ուժերի ռազմական ոստիկանությունը հավելյալ ստորաբաժանումներ է ուղարկել Սիրիայի Հասակե նահանգ՝ Սիրիայի բանակի հետ համատեղ դիտորդական դիրքերն ամրացնելու համար։ Այս մասին հունվարի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ռուս-սիրիական համատեղ դիտորդական կետի մայոր Դմիտրի Սունցովը, գրում է EurAsia Daily-ն։

Ռուս սպան պատմել է, որ իր ստորաբաժանումը ժամանել է Հասակեում համատեղ դիտորդական կետերից մեկն ու պարզաբանել է, որ մարտիկների հիմանական խնդիրն է տարածաշրջանում հակամարտության ապաէսկալացման հարցում օգնությունը։

«Մեր զինծառայողները վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը, ինչպես նաև տարբեր տեսակի օգնություն են ցուցաբերում տեղի բնակչությանը», – բացատրել է նա: Դմիտրի Սունցովի խոսքով ՝ Հասակեում ՌԴ ԶՈՒ զորամիավորումը ավելանում  է գրեթե 300 մարդով, առաջին ստորաբաժանումն արդեն տեղակայված է Սիրիայի հյուսիս-արևելքում, մնացածը կվերաբաշխվեն առաջիկայում: Ընդգծվում է, որ դիրքերի ուժեղացման շրջանակում ներառվել են առավել պատրաստված զինված անձնակազմերը, որոնք փորձ ունեն Սիրիայի տարածքում խնդիրներ լուծելու հարցում:

Նկատենք, որ շուրջ 300 ռուս զինվորականների ժամանումը Հասակե նահանգ տեղի է ունեցել ընդամենը մեկ օր անց  այն բանից հետո, ինչ Թուրքիայի զինված ուժերն ու նրանց դաշնակիցները, այսպես կոչված, Սիրիայի ազգային բանակը հարձակումներ են  սկսել առանցքային Թել-Թամր քաղաքի վրա։

 

Տաթև Ֆռանգյան