Էրդողանը շուտով կհեռացվի ռազմական տարրերի կողմից․ Դավութօղլու

Լուրեր

19.05.2024 | 23:02
Գերմանիան և Ֆրանսիան «անհանգստացած են» Վրաստանում ստեղծված իրավիճակով
19.05.2024 | 22:41
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի երկու անդամներ կապ են հաստատել փրկարարների հետ
19.05.2024 | 22:12
ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնման համար. Զախարովա
19.05.2024 | 22:00
Սոցիալական ցանցերի ալգորիթմները ձեզ ավելի լավ գիտեն, քան դուք ինքներդ
19.05.2024 | 21:44
Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկի մոտակայքում մեքենաներ են բախվել
19.05.2024 | 21:38
Ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ
19.05.2024 | 21:31
Երևանում անցկացվել է «One Run-First Run» միջազգային խոշորագույն կիսամարաթոնը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.05.2024 | 21:10
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողական աշխատանքները շարունակվում են․ եղանակային պայմանները բարդացրել են գործընթացը
19.05.2024 | 21:00
Եկեղեցի-պետություն բաժանման, թագավոր օծելու և քաղաքացիական կրոնի մասին. ապաքաղաքական զրույց Ստեփան Դանիելյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2024 | 20:46
Որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան՝ պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ՀՀ ԱԳՆ
19.05.2024 | 20:37
Բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է ուղղաթիռի արտակարգ վայրէջքի լուրը․ Ալիև
19.05.2024 | 20:08
Իրանի նախագահին ուղեկցող թղթակիցը մանրամասներ է հայտնել
19.05.2024 | 19:59
Ուշադիր հետևում ենք իրավիճակին․ Շառլ Միշելը՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին
19.05.2024 | 18:32
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է, փրկարարները փորձում են հասնել դեպքի վայր
19.05.2024 | 17:27
Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Վիեննա
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնվում է պուչիստների ռազմական «խնամակալության» ներքո և շուտով կհեռացվի իրեն վերահսկող խմբակցության կողմից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն, գրում է Ahval գործակալությունը։

«Էրդողանը հիմա գտնվում է փետրվարի 28-ի մնացորդների խնամքի տակ»,- ասել է Դավութօղլուն՝ նկատի ունենալով 1997թ․ պոստմոդեռնիստական հեղափոխությունը։

«Ես զգուշացնում եմ՝ պարոն էրդողանը շուտով կհեռացվի։ Պարոն Էրդողանը գտնվում է խաչմերուկում և նրան շատ դժվար կլինի հաղթել ընտրություններում Ժողովրդական դաշինքի հետ»,- ասել է Դավութօղլուն։

«Ապագա» կուսակցության առաջնորդը նաև քննադատել է Էրդողանին՝ կուսակցության պաշտոնյային առողջություն չմաղթելու համար, որն այս շաբաթ վիրավորել է հարձակման ժամանակ։ «Ապագա» կուսակցությունից Սելջուկ Օզդաղը ուրբաթ Անկարայում իր տան դիմաց հարձակման է ենթարկվել զինված խմբի կողմից, իսկ կիրակի այս հարձակման հետ կապված երկու անձ է ձերբակալվել։

Դավութօղլուն ասել է, որ Էրդողանը հարձակմանը լուրջ չի վերաբերվել, քանի որ առողջություն չի մաղթել կամ չի խոստացել գտնել հանցագործներին։

«Ապագա» կուսակցության առաջնորդը նաև մեղադրել է իշխող դաշինքին՝ իր կուսակցության առաջընթացին խոչընդոտելու, Էրդողանին էլ՝ սկզբունքների վրա չհիմնված քաղաքականություն վարելու համար։

Էմմա Չոբանյան