Նա պետք է անհապաղ ազատ արձակվի․ Գերմանիան, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան արձագանքել են Նավալնու ձերբակալությանը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Գերմանիայի ՆԳ նախարար Հայկո Մաասը կոչ է արել ՌԴ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հանրահայտ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին, որը ձերբակալվել էր հունվարի 17-ին Գերմանիայից հայրենիք վերադառնալուն պես, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ալեքսեյ Նավալնին ապաքինվելուց հետո հունվարի 17-ի երեկոյան ինքնակամ վերադարձել է Ռուսաստան, որը նա համարում է իր անձնական ու քաղաքական հայրենիքը։ Այն, որ ՌԴ իշխանությունները նրան ձերբակալել են ժամանելուն պես, բացարձակապես անբացատրելի է»,- հայտարարել է Մաասը։

Վաշինգտոնը ևս լուրջ մտահոգություն է հայտնել Մոսկվայում Ալեքսեյ Նավալնիին ձերբակալելու առնչությամբ։ Այս մասին հունվարի 18-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք  Պոմպեոն։ Իր հայտարարությունում նա ընդդիմադիր գործչի ձերբակալությունն անվանել է «Նավալնիին և այլ ընդդիմադիր գործիչների, ինչպես նաև Ռուսաստանի իշխանություններին քննադատողների անկախ ձայները լռեցնելու փորձերի մի ամբողջ շարքում վերջին փորձը»:

Պետքարտուղարության ղեկավարը պահանջել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադրի անհապաղ ու առանց պայմանների ազատ արձակումը։

Մեծ Բրիտանիան ևս կոչ է արել Ռուսաստանին՝ անհապաղ ազատ արձակել ռուս ընդդիմադրին և բացատրել, թե ինչպես է այդ քաղաքական գործիչը քիմիական զենքով թունավորվել։

«Սարսափեցնող է, որ սարսափելի հանցագործության զոհ դարձած Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է Ռուսաստանի իշխանությունների կողմից: Նա պետք է անհապաղ ազատ արձակվի»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը: