Ձերբակալված Ալեքսեյ Նավալնիի փաստաբաններին թույլ չեն տվել տեսակցել նրան

Լուրեր

03.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում
03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը Գերմանիայում բուժում էր ստանում «Նովիչոկով» թունավորումից հետո, Ռուսաստան վերադառնալուց անմիջապես հետո ձերբակալվել էր։ Գիշերը՝ Մոսկվայի ժամանակով ժամը  23։33-ին Նավալնիի՝ տարածաշրջանային շտաբերի ղեկավար Լեոնիդ Վոլկովը հայտնել է, որ փաստաբանը չգիտի, թե որտեղ է գտնվում Նավալնին։ Սակայն այսօր ընդդիմադրի կողմնակիցները հայտնել են, որ նա գտնվում է Խիմիկի քաղաքի ՌԴ ՆԳՆ ոստիկանության վարչության երկրորդ բաժանմունքում։ Հենց այստեղ է Նավալնին անցկացրել գիշերը։ Փաստաբաններին թույլ չեն տվել տեսակցել քաղաքական գործչին, գրում է Meduza-ն։

Հիշեցնենք՝ հունվարի 17-ի երեկոյան նա Բեռլինի օդանավակայանից ժամանել է Շերեմետևո օդանավակայան։ Սահմանապահ ծառայության աշխատակիցները ձերբակալել են ընդդիմադիր գործչին անձնագրային ստուգում անցնելու ժամանակ, ինչից հետո նրանց են մոտեցել ոստիկանները, որոնք գործել են Պատիժների կատարման դաշնային ծառայության հրահանգով։ Քաղաքական գործչի փաստաբան Օլգա Միխայլովային թույլ չեն տվել գնալ նրա հետ։

Հիշեցնենք՝ Նավալնիին ձերբակալել են, քանի որ 2020  թվականի դեկտեմբերի 29-ից նա գտնվում էր հետախուզման մեջ։ Պատիժների կատարման դաշնային ծառայությունից հայտարարել էին, որ «Իվ Ռոշե»-ի գործով պատիժը կրող Նավալնին գտնվել է հետախուզման մեջ ՝ «փորձաշրջանի բազմաթիվ խախտումների համար»։