2020-ին Թուրքիայում հիմնվել է 27 նոր կուսակցություն

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Թուրքիայի գերագույն դատարանի հանրապետական գլխավոր դատախազությունը տվյալներ է հրապարակել 2020թ. երկրում քաղաքական կուսակցությունների հիմնադրման և կուսակցությունների անդամների թվի վերաբերյալ. գրում է ermenihaber-ը:

Ըստ այդմ՝ 2020-ին Թուրքիայում հիմնվել է 27 նոր քաղաքական կուսակցություն: Մինչդեռ 2018թ. երկրում հիմնադրվել էր 2, իսկ 2019թ. ընդամենը 3 կուսակցություն: Այս ցուցանիշով Թուրքիայում քաղաքական կուսակցությունների ընդհանուր թիվը հասել է 107-ի:

Դատախազության տվյալներով՝ 2020թ. փետրվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անդամների թիվն ավելացել է 961.752-ով՝ ընդհանուր կազմելով 11 մլն 157.566:  Նշենք, որ 2018թ. նախագահական ընտրություններին 22 մլն 335.000 ընտրող էր քվեարկել իշխող AKP-ի օգտին:

Մինչ AKP-ի անդամների թիվն ավելացել է, վերջինիս հետ «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքը կազմած, «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) անդամների թիվը 2020թ. վերջին 2 ամիսներին նվազել է 2.886-ով՝ կազմելով 490.131:

Անդամների որոշակի նվազում է նկատվել նաև Թուրքիայում գլխավոր ըննդիմադիր ուժ համարվող, «Ժողովրդահանրապետական» կուսակցությունում (CHP-ԺՀԿ): 2020թ. վերջին երկու ամսվա ընթացքում կուսակցությունը լքել է 2.270 անդամ, այդպիսով ներկայիս անդամների ընդհանուր թիվը կազմելով 1 մլն 250.635 մարդ:

Ի տարբերություն CHP-ի՝ վերջինիս խորհրդարանական դաշնակից «Լավ» կուսակցությունը անցյալ տարվա վերջին 2 ամիսների ընթացքում 14.131 քաղաքացու է անդամագրել: Այժմ կուսակցության անդամների ընդհանուր թիվը 330.450 է:

Թուրքիայում չնայած ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) դեմ ուղղված սպառնալիքներին, այնուամենայնիվ վերջինիս հաջողվել է որոշակի թվով քաղաքացիների անդամագրել: Այժմ HDP-ի անդամների թիվը 41.039 է: