Մհեր Գրիգորյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ԱՄՆ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը և գերեվարվածների անվտանգ վերադարձին ուղղված ջանքերը
Քաղաքականություն
16.01.2021 | 15:52Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներին ԱՄՆ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը և գերեվարվածների անվտանգ վերադարձին ուղղված ջանքերը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:
«Միացյալ Նահանգները շարունակում է հետամուտ լինել երկկողմ կապերի ամրապնդմանը՝ հիմնվելով մեր ընդհանուր արժեքների և շահերի վրա», – նշված է հաղորդագրությունում։