Բելառուսի ընդդիմությունը պահանջում է Լուկաշենկոյի վարչակազմն ահաբեկչական ճանաչել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Բելառուսի ընդդիմությունը պահանջում է Բելառուսի հարցով միջազգային քրեական տրիբունալ ստեղծել։ Այս մասին հունվարի 15-ին հայտարարել է Ազգային հակաճգնաժամային վարչության ղեկավար, համակարգող խորհրդի նախագահության անդամ Պավել Լատուշկոն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ուրբաթ օրը BYPOL նախաձեռնությունը, որը միավորում է ընդդիմությանը համակրող Բելառուսի անվտանգության ուժերի նախկին անդամներին, համացանցում տեղադրել է մի աուդիոձայնագրություն, որում հնչող ձայնը նման է երկրի ներքին գործերի փոխնախարար Նիկոլայ Կարպենկովի ձայնին: Ենթադրվում է, որ ձայնագրությունն արվել է 2020 թվականի հոկտեմբերին։ Ձայնագրման իսկությունը չի ստուգվել:

Դրանում հնչող ձայնը խոսում է ընդդեմ ցուցարարների հրազենային զենք կիրառելու ու նրանց համար հատուկ ճամբարներ ստեղծելու մասին։ Բացի այդ, ենթադրյալ Կարպենկովը հայտարարում է, որ երկրի ղեկավարը նրանց «պահում  է բոլոր կողմերից»։ Ձայնագրությունում հնչող ձայնը պնդում է, որ օգոստոսին ցույցերի ժամանակ զոհված Ալեքսանդր Տարայկովսկին «իհարկե, մահացել է կրծքին դիպած ռետինե փամփուշտից»։

Լատուշկոն խոստացել է այդ ձայնագրությունը փոխանցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵՄ խորհրդին, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին և առանձին ԱՄՆ ու Ռուսաստանի իշխանություններին։ «Մենք բարձրացնելու ենք Լուկաշենկոյի վարչակազմը ահաբեկչական ճանաչելու հարցը»,- հայտարարել է ընդդիմադիրը։

 

Տաթև Ֆռանգյան